«Բոլթոն ես, Դալթոն ես՝ չգիտեմ, Թուրքիան քեզանի՞ց պիտի հարցնի, թե ինչ անի». Բահչելի
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Սիրիայի վերաբերյալ հայտարարությանը։
Նախօրեին Բոլթոնը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, մինչև Թուրքիայից երաշխիքներ չստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի։ Հունվարի 8-ին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Բոլթոնի գլխավորությամբ մեկնել էր Թուրքիա, սակայն Էրդողանը հրաժարվել էր հանդիպել վերջինիս հետ։
Բահչելին հիշեցրել է, որ 2018թ․ ԱՄՆ-ը հայտարարել էր, թե իրենք Սիրիայում պարտության են մատնել «Իսլամական Պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորմանը, ուստի ամերիկյան զորքերը շուտով կհեռանան Սիրիայից։
«Բայց ԱՄՆ նախագահը ավելի հեռուն է գնացել․ նա հայտարարել է, որ անգամ Սիրիայից հեռանալու դեպքում իրենք ցանկանում են պաշտպանել քրդերին։ Բոլթոն ես, թե Դալթոն ես՝ չգիտեմ, Թուրքիան քեզանից ու քո ղեկավարների՞ց պիտի հարցնի, թե ինչ անի։ Այս ինչ նենգություն, ինչ լկտիություն է։ Պարզվում է՝ նրանց դաշնակիցները քուրդ զինյալներն են։ Ձեր այդ դաշնակիցները, որ մարդասպան դահիճներ են, ոչ մի կապ չունեն մեր քուրդ եղբայրների հետ։ Դրանց հայտնաբերելուն պես ոչնչացնել է պետք։ Մեր քուրդ եղբայրների նկատմամբ Թրամփի սերը սուտ ու կեղծ է», – հայտարարել է ԱՇԿ առաջնորդը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո