Էրդողանին քննադատած բասկետբոլիստի կյանքին վտա՞նգ է սպառնում
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի New York Knicks թիմի խաղացող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը հրաժարվում է մեկնել Լոնդոն, որտեղ տեղի է ունենալու իր թիմի հերթական խաղերից մեկը:
Որպես Անգլիա չմեկնելու պատճառ, ամերիկացի բասկետբոլիստն առաջ է քաշել այն հանգամանքը, որ Լոնդոնում իր կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ ինքը հաճախակի քննադատության է ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վերջինիս վարած քաղաքականության համար: Քանթերի խոսքերով, Լոնդոնում Էրդողանն ունի բազմաթիվ աջակիցներ, որոնք ամերիկացի բասկետբոլիստի բնորոշմամբ, «մոլագար են»:
BBC-ի հետ զրույցում Քանթերը թեմայի շուրջ ասել է.
«Ես բարձրաձայն քննադատում եմ Էրդողանին, այդ պատճառով ես ինձ ապահով չեմ զգում:Ցանկանում էի գալ Լոնդոն և այնտեղ տեսնել տեսարաժան վայրեր, սակայն չեմ կարող անտեսել առկա վտանգը: Չեմ կարծում, որ Լոնդոնում Էրդողանը իմ դեմ օպերացիա կիրականացնի, սակայն նա Լոնդոնում ունի բազմաթիվ խելագար աջակիցներ: Թուրքիայի կառավարությունն ինձ թիրախավորել է, վախենում եմ մահափորձից, Անգլիա չեմ մեկնելու: Դուք կարող եք ինձ անվանել պարանոյիկ, սակայն չեմ ցանկանում ռիսկի դիմել:
Անվտանգության հարցերով մեր թիմի պատասխանատուն ինձ ասաց, որ, եթե մեկնեմ Լոնդոն, ապա հյուրանոցի սենյակից դուրս չեմ գալու և ոչ մի ակտիվություն չեմ ցուցաբերելու: Գնալով ավելի շատ եմ ստանում մահվան սպառնալիքներ, վերջին մի քանի օրվա ընթացքում հազարավոր սպառնալիքներ եմ ստացել: Սակայն ես շարունակելու եմ բարձրաձայն և հրապարակային խոսել: Ցանկանում եմ, որ ողջ աշխարհն իմանա, թե Թուրքիայում ինչեր են կատարվում»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո