Էրդողանն ուզո՞ւմ է փակել սահմանները՝ թող փակի
Թուրք քաղաքական գործիչները սպառնում են խզել միգրացիոն գործարքը ու թույլ տալ սիրիացիներին շարունակել իրենց ճանապարհը դեպի հյուսիս։ Այդ ամենը դատարկ սպառնալիքներ են, գրում է Die Welt-ը։
«Ֆաշիզմի ոգին շրջում է Եվրոպայի փողոցներում»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Սխալ կլիներ նման հայտարարությունը միայն նախընտրական հոխորտանք համարել։ Այս մարդը, - գրում է հրապարակման հեղինակը,- ամենայն հավանականությամբ այլեւս երբեք չի վերադառնա ընդունելի շրջանակներ»։ «Դաշնային կառավարությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյոք Գերմանիան ճիշտ է կողմնորոշվում ավտոկրատի հետ հարաբերություններում։ Եվրոպան պարտական է Էրդողանին փախստականների քանակի զգալի կրճատման համար, ասում են Եվրոպայում ու չի կարելի վտանգել ձեռք բերված հաջողությունը։ Մի՞թե»,-գրում է լրագրողը։
Միգրացիոն գործարքը խզելու սպառնալիքներ Անկարայից հնչում են նախանձելի պարբերականությամբ՝ Բրյուսելում դիվանագետներն արդեն քմծիծաղով են ընկալում դրանք ։ «Առայսօր ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ ինչո՞ւ։ Էրդողանը կատարելով իր սպառնալիքները՝ կզրկվեր Արեւմուտքի վրա ճնշման կարեւոր գործիքից, ինչպես ինքն է համարում։ Կարելի է միայն խրախուսել Անկարային՝ Դե , փակե՛ք սահմանները, գործի անցեք»։
«Եթե նման բան տեղի ունենա, ապա ակնհայտ կդառնա , որ Թուրքիայից ցամաքով կամ ծովով այդքան էլ շատ փախստական չի ուղեւորվի դեպի Հունաստան ու Բուլղարիա,-կարծում է հեղինակը,- Էրդողանը չի կարողանա իրականացնել այն, ինչով սպառնում է, նա չի կարողանա միգրացիոն նոր ալիք առաջացնել Եվրոպայում»։
Թուրքիայում գտնվող սիրիացիների մեծ մասը կամ կնախընտրի Թուրքիայում մնալ, կամ հայրենիք կվերադառնա։ Եվ հետո ՝ Թուրքիան, իր իսկ շահերից ելնելով ,այնքան ամուր է փակել Սիրիայի հետ սահմանները, որ նոր փախստականներ գրեթե չեն ներթափանցում երկիր։
Էրդողանին ԵՄ-ն ավելի շատ է պետք, քան նա ԵՄ-ին, համարում է հոդվածագիրը։ «Անկարան այս պահին չունի ուրիշ գործընկերներ, որոնք ունակ են փոխարինել եվրոպացիներին։ Ճիշտ ժամանակն է, որ Եվրոպան ավելի ինքնավստահ կեցվածք դրսեւորի»,- խորհուրդ է տալիս հոդվածագիրը։

















































Գերմանիայի կառավարության խոսնակ. «Թուրքիան առայժմ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ»
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը