Պուտինն ու Էրդողանն առաջիկայում կհանդիպեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էդողանի հանդիպումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առաջնորդները պայմանավորվել են, որ հադիպումը շուտով կկայանա, սակայն հստակ ամսաթիվը դեռ պարզ չէ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունվարին կկայանա երկու երկրների նախագահների միջև հանդիպում, որի շրջանակներում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը և Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերի վերջին Թուրքիայի պատվիրակությունը, որի կազմում էին երկրի արտգործնախարարը և պաշտպանության նախարարը, Մոսկվայում բանակցություններ է վարել ռուս գործընկերների հետ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո