Ամանորի գիշերը Հասան Ռոհանին այցելել է զոհված հայ զինվորի ընտանիքին
Ամանորի գիշերն Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ զինվոր Ալֆրեդ Գաբրիի ընտանիքին և շնորհավորել նրանց Ամանորի կապակցությամբ։
Ինչպես հայտնում է իրանական հեռուստատեսությունը, այդ հանդիպման ժամանակ Ռոհանին բոլոր քրիստոնյա հայրենակիցներին մաղթել է բարեբեր նոր տարի, և մատնանշելով Ալֆրեդ Գաբրիի ծնողների նվիրումն ու համբերությունը, ասել է․
«Ձեր որդին զոհեց կյանքը հանուն հայրենիքի․ որդի կորցնելը հեշտ բան չէ, բայց այն փաստը, որ Ձեր որդին դարձավ ֆիդայի հանուն ժողովրդի և հայրենիքի, նրա կարուստը դարձնում է տանելի»։
«Մեր հայ հայրենակիցները մահմեդական բնակչության հետ անձնվիրաբար պաշտպանել են երկիրը և այսօր պատրաստ են զոհել իրենց հանուն երկրի, դա արժանի է նրանց առջև խոնարհման»,- ասել է Իրանի նախագահը։
Ալֆրեդ Գաբին զոհվել է 1992 թվականին, 20 տարեկանում, Գիլան-է-Գերբ շրջանում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո