Երթ՝ ի հիշատակ «Հաց բերողի». ակտիվիստները փորձել են փակել Մաշտոցի պողոտան. (Լուսանկար)
Ակտիվիստ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթ են անում:
Երեւանի Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաք է եղել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», որից հետո երթ է սկսվել:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ նրանք Ազատության հրապարակից շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա եւ փորձել փակել ճանապարհը: Ակտիվիստներից մի քանիսը նստել են գետնին, ինչի հետեւանքով կաթվածահար է եղել երթեւեկությունը: Այս բողոքի երթը նրանք նախատեսել էին ավելի վաղ, ինչին պետք է մասնակցեր նաեւ Արթուր Սարգսյանը:
Ոստիկանները ուժով հեռացրել են ցուցարարներին, բացել ճանապարհը: Ներկայումս ցուցարարները բողոքի երթով շարժվում են արդարադատության նախարարություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը