Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Հերթական ադրբեջանական սկանդալը. Ալիեւի դուստրերը փորձել են գնել 76 միլիոն դոլար արժողությամբ տուն Լոնդոնում

Բրիտանական «Գարդիան» թերթը 2018 թ. դեկտեմբերի 21-ի իր համարում բացահայտել է նորագույն ֆինանսական սկանդալը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերի վերաբերյալ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։

Նա, մասնավորապես, նշում է.

«Լեյլա եւ Արզու Ալիեւաները ձգտել են ձեռք բերել 76 միլիոն դոլար արժողությամբ երկու շքեղ բնակարան Լոնդոնում՝ օգտագործելով գաղտնի օֆշորային մի ընկերություն: Արժեքը ներառում էր 4 միլիոն դոլար՝ գույքը մեկ բնակարանի ձեւափոխելու համար: Բնակարանները գտնվում են Բուքինգհեմյան պալատի այգու մոտ, հայտնում է «Գարդիան»-ի թղթակից Լյուկ Հարդինգը:

2016 թ. իր նախկին հոդվածում «Գարդիանը» հաղորդել էր, որ Ալիեւի դուստրերը ստեղծել էին գաղտնի օֆշորային ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ իրենց բազմամիլիոնանոց կալվածքների կառավարման համար:

Երկու դուստրերը Exaltation Limited-ի բաժնետերերն են, որը գրանցվել է 2015-ին՝ «Մեծ Բրիտանիայի սեփականությունը պահպանելու» նպատակով: Օֆշորային ընկերությունը հիմնադրվել է Լոնդոնի Child & Child իրավաբանական ընկերության կողմից, որը կեղծորեն պնդել է, թե ալիեւյան կանայք «քաղաքական կապեր չունեն»: Այս տեղեկությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ Պանամայի փաստաթղթերը՝ օֆշորային Mossack Fonseca-ի իրավաբանական ընկերության գաղտնի տվյալները տարածվել են միջազգային լրատվամիջոցներով:

«Գարդիան»-ի տվյալներով՝ Ալիեւի դուստրերը «դիզել են հսկայական անձնական գործարար կայսրություններ: Նրանք շքեղ բնակարաններ ունեն ԱՄԷ-ում, ինչպես նաեւ շահադրույքներ ունեն հեռահաղորդակցության ոլորտում եւ ոսկու հանքերից: Արդեն հայտնի էր, որ Լեյլա Ալիեւան ձեռք էր բերել 22 մլն դոլար արժողությամբ առանձնատուն հյուսիսային Լոնդոնում, Hampstead Lane-ում»: Բացի այդ, Ալիեւների ընտանիքը 140 մլն դոլար արժողությամբ շքեղ բնակարաններ ունի ամբողջ աշխարհում եւ դրանք միայն հայտնի սեփականություններն են՝ ըստ Կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի հետաքննության ծրագրի: Ալիեւները ունեն նաեւ 8 մլն դոլար արժողությամբ բնակարան, որը նայում է Լոնդոնի «Հայդ պարկի» հռետորների անկյունին, 44 մլն դոլար արժողությամբ ինը առափնյա առանձնատուն Դուբայում, ամառանոց Մոսկվայի մոտ, նվազագույնը 37 մլն դոլար արժողությամբ, եւ 1.1 մլն դոլար արժողությամբ վիլլա՝ Չեխիայի Կառլովի Վարի առողջարանային քաղաքի յուրահատուկ շրջանում:

Բրիտանական կանոնների համաձայն՝ Ալիեւի դուստրերը դասակարգվում են որպես «քաղաքականապես հանրահայտ անձինք» (PEP)՝ նրանց ենթարկելով ավելի մեծ ուշադրության եւ արժանահավատության ստուգումների բանկերի կողմից: «Գարդիանը» հաղորդել է, որ Child & Child ընկերությունը Բրիտանիայի կառավարությանը չի հայտնել այս երկու կանանց բարձր կարգավիճակի մասին: Պաշտոնական ձեւաթերթում, որտեղ հարցնում են, թե արդյոք նրանք PEP-եր են, իրավաբանական ընկերությունը գրել է «ոչ»՝ «այո»-ի փոխարեն:

Մեկ այլ բրիտանացի փաստաբան Դերիք Ֆրենչը «հիմնել է երկրորդ գաղտնի պանամական հիմնադրամը՝ UF Universe Foundation անվանմամբ, «որը վերահսկում էր Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Ata Holding-ի բաժնետոմսերի մեծ մասը, հաղորդում է «Գարդիանը»: 2003 թ. հիմնադրված Ata Holding-ը պատկանում է Ադրբեջանի հարկային նախարար Ֆազիլ Մամեդովին՝ 600 միլիոն դոլար արժողությամբ ընկերության գաղտնի վերահսկիչ փաթեթով: Ata Holding-ին, Ալիեւի երեք երեխաների հետ միասին, պատկանում են «երկու խոշոր բանկեր, շինարարական ընկերություններ եւ Բաքվի հինգաստղանի Excelsior հյուրանոցը»:

2005 թ. UF Universe Foundation-ի կառավարումն անցավ ուրիշի ձեռքը: Նախագահ Ալիեւի երեք երեխաները՝ Լեյլան, Արզուն եւ նրանց եղբայրը՝ Հեյդարը, որն այն ժամանակ յոթ տարեկան էր, հիմնադրամում ունեին 50 տոկոս շահաբաժին: Նրանց մայրը՝ Մեհրիբանը, «հովանավորի» անանուն դերով վերահսկում էր հիմնադրամը: Մյուս «հովանավորը» Մամեդովն էր՝ իր 30 տոկոս բաժնեմասով: Ata-ի նախագահ Ահմեդ Էրենթոքը ստանում էր ընդամենը 15 տոկոս: 2007 թ. UF Universe Foundation-ը փակվեց, սակայն Լեյլա եւ Արզու Ալիեւաները թվարկված էին որպես Ata-ի հիմնական սեփականատերեր՝ մեկ այլ պանամական ընկերության Hughson Management ձեռնարկության միջոցով: Նախագահ Ալիեւի մտերիմ Ջավադ Մարանդին Ալիեւա քույրերին ներկայացրել էր Child & Child իրավաբանական ընկերությանը, հայտնում է բրիտանական դատարանը: Child & Child-ի ավագ գործընկեր փաստաբան Խալիդ Շարիֆն այնուհետեւ երկու քույրերի անունից ստեղծել է Exaltation Limited-ը՝ Բրիտանական Վիրջինյան կղզիների ընկերությունը:

Նախագահ Ալիեւի դուստրերի կողմից Լոնդոնում 76 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի ձեռքբերման գործով բրիտանական կարգապահական դատարանը Շարիֆին տուգանել է 57 հազար դոլար եւ 51 հազար դոլար որպես ծախս՝ փողերի լվացման ստուգումներ չիրականացնելու եւ իր մասնագիտական չափանիշները չպահելու համար:

Պայմանագիրը կնքելուց հետո, Ալիեւա քույրերը սկսել են վճարել երկու լոնդոնյան բնակարանների գնման գնի վճարումները՝ փոխանցելով 13 միլիոն դոլար: Սակայն, «2016 թ. գործարքը ձախողվեց, երբ բացահայտվեց նրանց սեփականությունը»:

Զարմանալի չէ, որ «Գարդիան» թերթը բացահայտել է, որ «Միացյալ Նահանգների գաղտնազերծված դիվանագիտական հեռագրերում ենթադրվում է, որ Ադրբեջանի ամենահարուստ մարդը նախագահ Ալիեւն է...»:

news.am