Լոռու մարզում քաշքշել են նորվեգացի տուրիստին եւ հափշտակել սպորտային պայուսակը
Լոռու մարզում նորվեգացի զբոսաշրջիկին կողոպտած անձանց ոստիկանները հայտնաբերել են ու բերման ենթարկել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի լույս 17-ի գիշերը ժամը 0։30-ի սահմաններում Նորվեգիայի Թագավորության քաղաքացի 42-ամյա մի տղամարդ, որը մեր երկիր է այցելել որպես զբոսաշրջիկ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել։ Ըստ հաղորդման՝ ոստիկանություն դիմելուց հինգ ժամ առաջ Տաշիր-Գոգավան ճանապարհի 4-րդ կիլոմետրին երեք տղամարդ քաշքշել են նրան, ոտքերով հարվածել որովայնին ու հափշտակել սպորտային պայուսակը։ Պայուսակում եղել են անձնագիրը, բանկային քարտեր, բջջային հեռախոս, այլ իրեր և 750.000 դրամ։
Հարուցվեց քրեական գործ կողոպուտի և փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու հատկանիշներով։ Ձեռնարկվեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, օտարերկրացուն կողոպտած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ժամեր տևած հետախուզական միջոցառումները արդյունք տվին։
Դեպքի վայրից մի քանի հարյուր մետր այն կողմ՝ Տաշիր գետում, հայտնաբերվեց հափշտակված պայուսակը։ Պայուսակում առկա իրերի մի մասն էլ հայտնաբերվեց դեպքի վայրից գետ տանող ճանապարհի տարբեր հատվածներում։
Տաշիրի քրեական հետախույզները շուտով հայտնաբերեցին նաև հենց Տաշիրի բնակիչներ, 23-ամյա Երվանդ Գրեյանին, 27-ամյա Աշոտ Սինասյանին, Լոռու Լեռնահովիտ գյուղում ապրող, 27-ամյա Սարկիս Սարկիսյանին։ Երիտասարդները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին բաժին, ապա ներկայացվեցին տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նրանք ձերբակալվեցին։
Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին հափշտակված գումարը, որը թաքցված էր Սարկիս Սարկիսյանենց ավտոտնակում։
Արձանագրենք, որ հայ իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամերի ընթացքում հանցագործությունը բացահայտվեց, հայտնաբերվեցին նաև նորվեգացի զբոսաշրջիկի իրերը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը