Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են Բանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում են Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումը Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)

ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաներըԻրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)
«Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբՀայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումըԳորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներԽուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստումՆԳՆ ոստիկանություն. փաստերՍտեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինենՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներըԴամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համարԷդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ

Վարդան Օսկանյան. «Առանց բազմակողմ դիվանագիտության՝ հնարավոր չէ արդյունավետ երկկողմ դիվանագիտություն» (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Սյունիքի մարզի Կապան քաղաք։

Կապանցիներին իր ուղերձն է հղել Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ ապրիլի 2–ին հայ ժողովուրդն իսկական այլընտրանք ունի այսօրվա իշխանություններին։
–Իշխանություններն ամեն ինչ տապալել են, իսկապես նրանց փոփոխության ժամանակը եկել է, և այս ընտրություններն այդ հնարավորությունը տալիս են։ Ընդդիմադիր դաշտում հետաքրքրական քաղաքական ներկապնակ է գոյացել, որոնց մեջ նաև վառ գույներով հանդես ենք գալիս մենք՝ այս դաշինքը, և ես ձեզ կոչ եմ անելու ձեր ձայնը տալ մեր դաշինքին, քանի որ այստեղ համախմբվել են պետականության մեջ, կառավարման մեջ փորձ կուտակած մարդիկ, որոնք հստակ պատկերացում ունեն՝ ինչպես կարելի է երկրում իրավիճակ փոխել։
Դաշինքն իր ծրագիրն արդեն ներկայացրել է։ Մենք դա անվանել ենք «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»։ Շեշտը դրվում է 365 օր բառակապակցության կամ թվակապակցության վրա՝ ցույց տալու, որ մենք գիտակցում ենք, որ երկրում իրավիճակ փոխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քրտնաջան, ամենօրյա, ամենժամյա աշխատանք, և երկրորդ՝ որպեսզի ժողովրդի մոտ հույս լինի իր ապագայի նկատմամբ, իշխանափոխության առաջին օրվանից էլ՝ ամեն օր, տարվա ընթացքում դուք կոնկրետ ձեր մաշկի վրա զգաք, որ ինչ–որ բան փոխվում է ձեր կյանքում։ Հավատացեք, որ դա հնարավոր է անել։
Առաջին՝ մենք միանգամից անդրադառնալու ենք աշխատավարձերին և թոշակներին, որոնք իսկապես շատ ցածր են, ոչ միայն ցածր են, այլև տարվա ընթացքում, երբ սղաճ է լինում, չեն ինդեքսավորվում։ Մենք լրջորեն քննարկելու ենք դրանց բարձրացման խնդիրը։ Բանակում շատ արագ աշխատավարձերի խնդիր ենք լուծելու, որը նաև կենցաղային խնդիր կլուծի։ Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը մինչև 280,000 դրամ բարձրացվելու է, մեր սպաներինը, ենթասպաներին՝ մինչև 480,000 դրամ, որպեսզի նրանք իսկապես չմտահոգվեն իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցերով, այլ կենտրոնանան երկրի, ժողովրդի պաշտպանության վրա։ Մեր մայրերին իսկական աջակցություն է լինելու, որպեսզի կարողանան բազմազավակ ընտանիքներ կազմել։ Առաջին զավակի համար հատկացվելու է 100,000 դրամ, երկրորդ զավակի համար՝ 500,000 դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 1,000,000 դրամ, և չորրորդ երեխայի համար ոչ միայն հատկացվելու է 2,000,000 դրամ, այլ նաև լրացուցիչ 3,000,000–դրամանոց մայրական կապիտալ ենք ստեղծելու կոնկրետ այդ ընտանիքի համար՝ իր ուրույն տնօրինության տակ։ Նաև ամենամյա վճարումներն ենք բարձրացնելու մինչև 30,000 դրամ, 2 տարին էլ դարձնելու ենք 3 տարի՝ անկախ նրանից՝ մայրը աշխատում է, թե ոչ։
Մինչև 60,000,000 դրամ շրջանառություն ունեցող բոլոր բիզնեսներին 5 տարով ազատելու ենք բոլոր տեսակ հարկերից։ Լրջագույն օգնություն է տրվելու գյուղացիներին։ Մենք գիտենք, որ նրանք վարկերի տակ կքում են այսօր, չեն կարողանում վճարել իրենց վարկերը, տոկոսադրույքերը բարձր են։ Մենք միանգամից սուբսիդավորելու ենք այդ չափաբաժինը և ավելի երկարաժամկետ աշխատելու ենք բանկերի հետ, որ առհասարակ մեր ժողովրդի համար այդ տոկոսադրույքները նվազեն։
Իհարկե, հարց է ծագելու, թե այս բոլորի ֆինանսավորումը որտեղի՞ց է գալու։ Ասեմ՝ հնարավորություններ կան, ոչ ոք թող այլ կերպ չփորձի համոզել։ Մենք դատապարտված չենք այսպես ապրելու։ Արդարության, ճիշտ կառավարության, ազնիվ կառավարության դեպքում հնարավոր է գտնել ռեսուրսներ տնտեսական աճի միջոցով, հարկային ճիշտ քաղաքականության միջոցով, արտաքին ներդրումների միջոցով, ներքին Հայաստանի բանկերում տեղադրված մեր ժողովրդի հնարավորությունների միջոցով, ինչպես նաև տարբեր երկրներից և Սփյուռքից դրամաշնորհների և ներդրումների միջոցով։ Հավատացե՛ք, որ այդ բոլորի հնարավորությունը կա, և շատ արագ մենք կկարողանանք դա անել։ Մենք նաև նպաստելու ենք մեր անվտանգությանը և տնտեսական զարգացմանը մեր արտաքին քաղաքականության միջոցով։ Սա այն ոլորտն է, որտեղ մենք իսկապես ամենամեծ փորձն ունենք՝ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ ես, իսկ պաշտպանության հարցերով, բնականաբար, գեներալ Սեյրան Օհանյանը։
Ինչպես այլ ոլորտներ, նաև արտաքին քաղաքական ոլորտը մեզ մոտ անփորձությամբ տապալվել է։ Ես կարող եմ 5 գործոն թվարկել, թե ինչու է մեր արտաքին քաղաքականությունն այսօր նման ձախորդ և տապալված վիճակում։
Առաջին՝ այս վերջին տարիների ընթացքում սուվերենության էական նվազեցում է եղել անտեղի և անժամկետ որոշ անդամակցությունների պատճառով, և նաև մեր միջազգային կազմակերպությունների քվեարկությունների, հայտարարությունների, ելույթների արդյունքում միջազգային հանրության մոտ ձևավորված կարծիքի միջոցով, որ ՀՀ արտաքին քաղաքականության որոշումները կայացվում են ոչ թե Երևանում, այլ ուրիշ մայրաքաղաքներում։ Սա մեր սուվերենության, էական ինքնիշխանության նվազեցման է բերել, որը նաև թուլացրել է մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը։
Երկրորդ՝ այս տարիների ընթացքում մենք արտաքին քաղաքականության հենք չենք ունեցել, թողել ենք հոսանքին, թողել ենք պատահականության. ինչպես քամին փչել է, այդ ուղղությամբ էլ գնացել ենք, չենք ունեցել հստակ քայլերի շարունակականություն։
Երրորդ՝ արտաքին քաղաքականությունը դարձել է նպատակ, փոխանակ միջոց լինի։ Արտաքին քաղաքականությունը միջոց է երկրի տնտեսական խնդիրների լուծման և անվտանգության ապահովման համար, բայց մեր դիվանագիտությունն այսօր դարձել է ինքնանպատակ, դարձել է նպատակ։ Միայն հաշվի առեք նախագահի վերջին այս 3 այցերը Բրյուսել, Փարիզ, Մոսկվա։ Այս այցերի նպատակը եղել է ոչ թե այդ երկրներում հարցեր լուծելը, այլ այցն ինքն արդեն նպատակ է եղել, որպեսզի մեր ժողովրդին այս ընտրությունների նախաշեմին ցույց տրվի, իբր, ակտիվ դիվանագիտություն է վարվում, և այդ երկրների համաձայնությունն է ստացվում իշխանության շարունակականության համար։ Ամբողջ այս 8 տարիների ընթացքում այդպես է եղել։ Այցը ոչ թե պետք է լինի «ի այց», այլ պետք է լինի այդ այցի ընթացքում խնդիրներ լուծելու նպատակ, այս իշխանությունները խնդիր չեն դրել, որպեսզի գնան այլ երկրներում դրանք լուծեն։
Չորրորդ՝ այս վերջին ժամանակներում մենք արհամարհել ենք բազմակողմ դիվանագիտությունը։ Առանց բազմակողմ դիվանագիտության՝ հնարավոր չէ արդյունավետ երկկողմ դիվանագիտություն, և հնարավոր չէ քո անձնական խնդիրների նկատմամբ այլոց հետաքրքրության բարձրացում։
Եվ վերջապես, այսօր դիվանագիտական նշանակումները դարձել են արդեն ինչ–որ մարդկանց աշխատատեղ ապահովելու միջոց, մարդիկ, ովքեր ծառայություններ են մատուցել իշխանություններին, և երբ կառավարման համակարգում արդեն պաշտոններ չեն մնացել, և այսպես դիվանագետների նշանակման շքերթ է արդեն տեղի ունենում։ Այսօր մեր դեսպանների 70%–ն արդեն կարիերային դիվաագետներ չեն, պրոֆեսիոնալներ չեն, և այսքանից հետո ակնկալել, որ Հայաստանը կկարողանա արդյունավետ դիվանագիտություն կիրառել հօգուտ հայրենիքի՝ միամտություն կլինի։
Եթե մենք եկանք իշխանության, շատ արագ սուվերենությունը կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք կնեդնենք նորից կոմպլեմենտար քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կդառնա միջոց երկրի խնդիրները լուծելու համար, ակտիվ կներգրավվենք բազմակողմ դիվանագիտության մեջ և վերջապես, կվերանայենք ամբողջ կադրային քաղաքականությունը, կբերենք պրոֆեսիոնալներին դիվանագիտություն, որպեսզի կարողանանք արտերկրում արդյունավետ աշխատել։ Ահավասիկ, դիվանագիտությունը նույնպես կծառայեցնենք մեր տնտեսության զարգացման, անվտանգության ապահովման համար։
Եվ վերջապես, ես ուզում եմ, որ դուք այս եռյակի մեջ տեսնեք Հայաստան–Սփյուռք–Արցախ եռամիասնության խորհրդանիշը։ Լինելով սփյուռքահայեր՝ լավ հայաստանցիներ, ՀՀ քաղաքացիներ՝ Արցախի հարցում ներգրավված, նվիրված, մենք երեքով կկարողանանք իսկապես համախմբել ողջ հայությանը, նրանց ներուժը՝ հօգուտ մեր երկրի զարգացման։ Գնացե՛ք ապրիլի 2–ին, տվե՛ք ձեր քվեն մեզ, և վստահեցնում եմ, որ երբեք չեք փոշմանելու։
7or.am