Նոր Նորքում հարձակվել են «Ելք» դաշինքի անդամների եւ լրագրողների վրա
Նորք Նորքում այսօր՝ մարտի 15-ին, հարձակվել են «Ելք» դաշինքի անդամների եւ լրագրողների վրա: NEWS.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Տորք Անգեղ» մարզադպրոցի կողքով անցնելիս դուրս են եկել քաղաքացիներ եւ խոչընդոտել են քարոզչությունը: Լրագրողները եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մարզադպրոցի ներսում նկատել են «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, փորձել են պարզել, թե ինչու է մարզադպրոցի միջանցքում փակցված քարոզչական պաստառ:
Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ մարզադպրոցից դուրս եկած կինը լրագրողների եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ դաշինքի ներկայացուցիչների վրա գոռգոռալուց հետո շտապում է մտնել մարզադպրոց եւ հեռացնել Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, որից հետո Նիկոլ Փաշինյանը, լրագրողները եւ դաշինքի ներակայցուցիչները մտնում են դպրոց: Մարզդպրոցի աշխատակիցները հարձակվում են լրագրողների եւ դաշինքի ներկաայցուցիչների վրա, վնասում օպերատորների տեսախցիկները:
Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին գնում են ոստիկանություն՝ կատարվածի մասին հաղորդում տալու համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը