Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են Արմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները Ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձ Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաներըՁերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձԻրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբՀայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումըԳորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներԽուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստումՆԳՆ ոստիկանություն. փաստերՍտեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինենՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներըԴամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համարԷդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին
Հայաստան

Շարունակվում է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը Սյունիքի մարզում (Տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Սյունիքի մարզի Կապան քաղաք։

Հիշեցնենք՝ նախօրեին դաշինքի անդամները եղել են Վայոց ձորի Եղեգնաձոր, Վայք և Սյունիքի մարզի Սիսիան ու Գորիս քաղաքներում, որտեղի բնակիչներին ներկայացրել են դաշինքի ծրագրային որոշ դրույթներ։
***
–Հայաստանում իշխանությունն ունի բացառապես 1 ցանկություն՝ հնարավորինս ունեզրկել ժողովրդին, արժանապատվությունից զրկել, արդարությանն ու օրինականությանը մուտք թույլ չտալ, որ մեր քաղաքացիներն արտագաղթեն,–Կապանի բնակիչներին ուղղված իր խոսքում նշել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ ցանկացած թեկնածուի ձայն տալով՝ այդ ձայնը գնալու է Սերժ Սարգսյանին, և այդ ամենն ավելի է սաստկանալու։ Մարտիրոսյանը կոչ է արել չխաբվել ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնակններում գտնվող երիտասարդ, գեղեցիկ դեմքերով, որոնք որոշում կայացնող չեն, այսինքն՝ ինչպես «Խաթաբալայում», Նատալիին ցույց են տալու, Մարքրիտին կնության են տալու, Կարեն Կարապեյանն էլ մի որոշ ժամանակ հետո ասելու է՝ դրսում բարձր աշխատավարձով գործ ունեմ, և թողնելու է գնա, ինչպես արել է արդեն մի անգամ։


–Մենք իրական այլընտրանք ենք, որը կարող է արմատական փոփոխություններ անել, այդ գործը մենք միասնական պետք է անենք։ Հայաստանը, Ղարաբաղն ու Սփյուռքը մեկ բռունցք դարձած՝ պետք է պայքարեն հայ ժողովրդի շահերի համար,–ընդգծել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ եռամիասնությունը մարմնավրում է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, որը գիտի՝ ինչ անել և ինչպես երկիրն այս վիճակից դուրս հանելու համար։


Կապանցիներին է դիմել Վարդան Օսկանյանը.
–Ապրիլի 2–ին դուք իսկական այլընտրանք ունենք ձեր առջև այսօրվա իշխանություններին։ Իշխանություններն ամեն ինչ տապալել են, նրանց փոփոխության ժամանակը եկել է, և այս ընտրություններն այդ հնարավորությունը տալիս են։ Ընդդիմադիր դաշտում հետաքրքիր քաղաքական ներկապնակ է գոյացել, որոնց մեջ նաև վառ գույներով հանդես ենք գալիս մենք, և ես ձեզ կոչ եմ անելու ձեր ձայնը տալ մեր դաշինքին, քանի որ այստեղ համախմբվել են պետականության մեջ, կառավարման մեջ փորձ կուտակած մարդիկ, որոնք հստակ պատկերացում ունեն՝ ինչպես կարելի է երկրում իրավիճակ փոխել։ Մենք անպայման անդրադառնալու ենք աշխատավարձերին և թոշակներին, որոնք իսկապես շատ ցածր են, ոչ միայն ցածր են, այլ տարվա ընթացքում երբ սղաճ է լինում, չեն ինդեքսավորվում։ Մենք լրջորեն քննարկելու ենք դրանց բարձրացման խնդիրը։ Բանակում շատ արագ աշխատավարձերի խնդիր ենք լուծելու, որը նաև կենցաղային խնդիր կլուծի։ Պայմանագրային զինծառայողների աշխատավարձները մինչև 280,000 դրամ բարձրացվելու են, մեր սպաներինը, ենթասպաներինը՝ մինչև 480,000 դրամ, որպեսզի նրանք իրոք չմտահոգվեն իրենց առօրյա խնդիրները լուծելով, այլ կենտրոնանան երկրի, ժողովրդի պաշտպանության հարցերի վրա։


Վ. Օսկանյանը ներկայացրել է նաև դաշինքի ծրագրային այլ դրությներ, մայրերին ցուցաբերվելիք աջակցությունը, նշել 3,000,000–դրամանոց մայրական կապիտալի ստեղծման մասին։
–Մինչև 60,000,000 դրամ շրջանառություն ունեցող բոլոր բիզնեսներին 5 տարով ազատելու ենք բոլոր տեսակ հարկերից։ Լրջագույն օգնություն է տրվելու գյուղացիներին,–հավելել է Վ. Օսկանյանը։


ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, դիմելով սյունեցիներին, ասել է.
–Մեր թիմի և անձամբ ինձ համար մեծ պատիվ է Սյունյաց աշխարհում և սյունեցի լինելով՝ գտնվել Սյունյաց կենտրոնում և այս չափազանց կարևոր ժամանակաշրջանում զրուցել, կիսվել մեր մտորումներով։ Մեր երկրի համար սա չափազանց կարևոր պահ է, և ապրիլի 2–ին մենք պետք է ընտրությունը կատարենք առաջիկա 5, հետագայում՝ նաև 10 տարիների համար։ Եվ այդ ընտրությունը կատարելու համար որոշման ընդունման հիմք պետք է հանդիսանա իրադրության գնահատումը, պարզաբանումը, թե մենք ի՞նչ իրողության մեջ ենք ապրում, ինչպիսին է մեր երկրի վիճակը, ինչպիսին է մեր տնտեսությունն ընդհանուր առմամբ, և նաև յուրաքանչյուր քաղաքացու վիճակը։ Մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ մենք առաջ չենք գնում, մենք շատ դանդաղ ենք շարժվում, վերջին տարիներին դոփում ենք նաև տեղում։ Ժողովրդի հետ տարվող գաղափարական աշխատանքը մեր ուշադրության կենտրոնում է լինելու։ Մեր ուշադրության կենտրոնում է լինելու այնպիսի հասկացություն, ինչպիսին հաշվետվողականությունն է։


7or.am