Վրաստանում դեռահաս տղաների այցերը հասարակաց տներ ֆինանսավորում են հայրերը
Վրաստանում ընդունված է, որ ուշ դեռահասային տարիքի տղաներն իրենց առաջին սեռական փորձը հասարակաց տանն ունենան, հաճախ նման այցերը ֆինանսավորում են հենց հայրերը:
Այս մասին նշվում է Դեռահասների եւ ծնողների հետազոտության մեջ եւ նրանց աջակցության ծրագրերում, որը հրապարակված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) կայքում, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
Հետազոտության մեջ նշվում է, որ չնայած նրան, որ հայրերը հաճախ հասարակաց տներ այցելելու հարցում նախաձեռնող են լինում, նրանք հազվադեպ են նրանց անվտանգ սեքսի հետ կապված խորհուրդներ տալիս:
«Հետազոտության արդյունքներով երեւում է, որ տղաների համար սեռական կրթությունը հոր գործն է: Երբ գործը վերաբերում է դեռահաս տղաներին, ապա հայրերն ընդունում են սեռական կապ ունենալու՝ իրենց տղաների կենսաբանական պահանջը, ավելին, բացահայտ եւ անգամ ֆինանսապես աջակցում են նրանց այդ փորձի ձեռքբերման ժամանակ», — նշվում է հետազոտությունում:
Հայրերը նման հանդուրժողականություն չեն ցուցաբերում աղջիկների նկատմամբ: Նրանք դեմ են, որ աղջիկները մինչեւ ամուսնությունը սեռական կապեր ունենան, հենց այդ պատճառով վախենում են նրանց հետ այդ թեմաներով զրուցել, համարելով, որ խոսակցությունը կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել սեքսի հանդեպ:
Դեռահասները նշել են, որ իրենք անհարմար են զգում նման թեմաներով ծնողների հետ շփվել, դրա համար նախընտրում են համացանցով տեղեկություններ որոնել:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանում լայն տարածում է գտել այն պատկերացումը, որ սեռական հասունության բոլոր կարեւոր փաստերի մասին աղջիկները պետք է կիսվեն միայն մայրերի հետ: Հետազոտության ընթացքում ընդամենը մի քանի հայրեր իրենց պատրաստակամությունն են հայտնել անկախ նրանց սեռից ցանկացած թեմայի շուրջ երեխաների հետ զրուցելու:

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո