Ձեւավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան
Ընտրություններն ի ցույց են դնում հասարակության եւ պետական կառավարման խորքային արատները: Այս մասին հայտարարությու է տարածել Մամուլի ազգային ակումբի նախագահ, ԵՊՀ դասախոս Նաինե Մկրտչյանը:
Հայտարարությունում ասվում է.
«2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձեւավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, մյուս կողմից՝ ցուցաբերելով մեծ վստահություն նոր իշխանությունների հանդեպ:
Միաժամանակ, ընտրություններն ի ցույց են դնում նաեւ հասարակության եւ պետական կառավարման խորքային արատները:
Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. ընտրողների 51 տոկոսը մերժել է մասնակից բոլոր 11 քաղաքական միավորներին: Այդ մերժումը վկայում է նաեւ նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին: Ընտրություններն անցկացվեցին ծայրահեղ կարճ ժամկետում եւ հապշտապ, ինչի հետեւանքով նախկին վարչակարգից մնացած քաղաքական ավերակների վրա նոր, կենսունակ քաղաքական դաշտ չձեւավորվեց:
Ըստ այդմ՝ ձեւավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական եւ կենսունակ ընդդիմության: Խորհրդարան անցած կուսակցությունները ընտրարշավի ընթացքում չներկայացրեցին լուրջ քաղաքական ծրագրեր եւ Հայաստանի զարգացման իրենց տեսլականը: Այս փաստը հիմք է տալիս պնդելու, որ նոր խորհրդարանում լուրջ եւ կարեւոր հարցերի շուրջ ընդդիմություն չի լինի:
Դիտարկելով համամասնական եւ վարկանիշային ցուցակների կազմերը՝ հարկ է արձանագրել, որ հայկական հեղափոխությունը տեղապտույտ է տալիս: Այս ամենը գալիս է հաստատելու, որ Հայաստանում նոր քաղաքական համակարգը զուրկ է լինելու գաղափարներից, նպատակներից: Մինչդեռ հետհեղափոխական խորհրդարանը պետք է դառնար քաղաքական գործընթացների դրոշակակիրը:
Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական օրակարգի ձեւավորման, փոփոխությունների իրականացման հետագա պատասխանավությունը եւ առաքելությունը պետք է ստանձնեն խորհրդարանից դուրս գտնվող, ժողովրդավարության արժեքներին նվիրված քաղաքական ուժերն ու գործիչները: Նման լայնածավալ աշխատանքը պահանջում է միասնական գաղափարական հենք, քաղաքական եւ կազմակերպչական քայլեր:
Նկատի ուենանալով խնդրի կարեւորությունը՝ անհրաժեշտ է նախաձեռնել քաղաքական խորհրդատվություններ, քննարկումներ, որոնց կազմակերպչական գործառույթը պատրաստ եմ ստանձնել:
Հանուն Հայաստանի քաղաքական ներկայի եւ ապագայի, քաղաքացիական հասարակության կառուցման՝ ժողովրդավարական ուժերի ու գործիչների միասնականությունն այլընտրանք չունի»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը