«Մեզ փորձում են կրկնակի հարկել». ավտովաճառողների ակցիան ՊԵԿ-ի դիմաց
Մի խումբ ավտովաճառողներ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, բողոքի ակցիա են անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման կենտրոնի դիմաց։
NEWS.am–ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Մերուժան Բադալյանը նշեց, որ ՊԵԿ–ը փորձում է իրենց կրկնակի հարկել։
«Մեզ հարկային տեսչությունից ասել էին, որ տարվա մեջ մի անգամ արդեն մեքենա վաճառած ես լինում, երկրորդը կարող ես ձեւակերպել որպես նվիրատվություն, որ չընկնես հարկերի տակ։ Հարցրել ենք ու այդպես էլ արել ենք։ Հիմա մենք նամակներ ենք ստացել, որ երկրորդ մեքենան, որը նվիրատվություն ենք արել, դրա շուկայական արժեքի 20 տոկոսը տանք իրենց։ Ինչի՞ համար, եթե մենք նվիրել ենք, ոչ թե վաճառել։ Երկրորդ, ինչո՞ւ են մեքենայի շուկայական արժեքից գանձում։ Բացի դրանից, մեքենա կա, որը լիքը խնդիրներ ունի, մենք դա վաճառում ենք շուկայականից մի քանի անգամ ցածր գնով, հիմա մենք ո՞նց տանք դրա 20 տոկոսը»,– ասաց նա։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ՊԵԿ–ում նախ իրենց պարզաբանել են, որ գանձելու որոշումը կայացվել է այս տարվա հունվարի 1–ից, ապա մտափոխվել են, եւ հունիսի 1–ից է որոշումն ուժի մեջ մտել. «Հիմա մերոնցից մեկն իր գործարքն արել է ապրիլին, բայց իրեն էլ է նամակ եկել։ Ինչ են ուզում մեզնից, տուն-տեղն էլ ծախենք, տարեք, կերեք, կշտացեք։ Հիմա մարդ կա, մեքենան ծախել ա, որ հիվանդանոցի փող տա, ո՞նց էդ 20 տոկոսը վճարի»։
Ավտովաճառողները պատրաստվում են բողոքի ակցիա անել նաեւ կառավարության շենքի դիմաց։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը