Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են Արմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները Ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձ Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաներըՁերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձԻրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբՀայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումըԳորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներԽուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստումՆԳՆ ոստիկանություն. փաստերՍտեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինենՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներըԴամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համարԷդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին
Կարծիք

Մի երկրում որտեղ ֆեոդալի ոտքերն են պաչում

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում չեն կարող լինել ազատ-արդար ընտրություններ: Մի երկրում, որտեղ ընտրողների մեծ մասն աղքատներ եւ ուզվորներ են, սպասում են «թագավորների» եւ «իշխանների» ողորմությանը, համբուրում են ֆեոդալների ձեռքերն ու ոտքերը, այդպիսի երկրներում «պառլամետ», «նախագահ», «կուսակցություններ», «քաղաքական պայքար» հասկացությունները կարելի է կիրառել խիստ վերապահումներով:

Նույնիսկ այն աներեւակայելի դեպքում, եթե խորհրդարանն ինչ-որ հրաշքով ամբողջությամբ կազմված լինի Սաակաշվիլիներից, Իվանիշվիլիներից եւ Լի Կուան Յուներից, միեւնույն է՝ այդ հրաշալի անձնավորությունները ոչինչ չեն կարողանա փոխել, քանի դեռ չկա փոխելու պահանջարկը` պետություն ունենալու պահանջարկը, ոչ թե սեփական գործերը դզել-փչելու եւ կենցաղային պահանջները բավարարելու: Նրանք, ովքեր հույս ունեն, որ երկիրը կարող է փոխվել ընտրությունների միջոցով (խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր իսկապես նման հույս ունեն, ոչ թե «դերասան» ու փարիսեցի քաղաքական գործիչների մասին), այդ մարդիկ մոլորության մեջ են:

Բայց դա չի նշանակում, որ ընտրություններ չպիտի կայանան, եւ որ դրանք պետք է վիժեցվեն. նրանք, ովքեր կողմ են զինված քաղաքական պայքարի, ռեւկոմների եւ գիլիոտինների, նրանք առավել եւս սխալ ուղու վրա են` Հայաստանի պարագայում դա բերելու է պերմանենտ հեղաշրջումների:

Պարզապես ընտրություններին որպես ինչ-որ «ճակատագրական պահի» պետք չէ վերաբերվել՝ դրանք լավ առիթ են «քաղաքական վերնախավի» եւ դրա առաջարկած գաղափարների արժեքը գնահատելու, եւ քանի որ մթնոլորտը քաղաքականացված է, հաղորդել հասարակությանը երկու գաղափար՝ 1/ փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հասարակությունը դա ցանկանա. ամեն մեկի՝ սեփական գործերը «դզելու» ձգտումը փոփոխության ցանկություն չէ: 2/ հասարակության պահանջարկի ձեւավորումը կարող է տեղի ունենալ միայն դանդաղ եւ միայն համբերատար, նպատակաուղղված լուսավորչական աշխատանքով:

Օրինակ՝ մի քանի տարի պահանջվեց, որ մարդիկ հասկանան, որ ամրագոտի կապելը եւ կարմիր լույսի տակ կանգնելը «էս անտեր պետության» հնարածը չի, դա պետք է հենց այն մարդկանց, ովքեր նստած են ղեկին: Երեւի եւս մի քանի տարի կանցնի, եւ մարդիկ կգիտակցեն, որ արագաչափերը սահմանված արագությունը չգերազանցելու համար են՝ ի հեճուկս այս ընտրություններում կուսակցությունների ամբոխահաճո քարոզչության:

Եվս մի քանի տարուց կամ տասնամյակից հայաստանցիները կհասկանան, որ եթե դու մանր չինովնիկ ես եւ մանր կաշառքներ ես վերցնում, ապա իրավունք չունես բողոքելու «էս անիրավ երկրից» եւ մեծ չինովնիկների մեծ կաշառքներից: Եվ այսպես շարունակ: Մարդիկ, որոնք այս օրերին ադեկվատ մտքեր են արտահայտում, կան: Պարզապես նրանք քաղաքական «թրենդի» մեջ չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում