Գարիկ Սարգսյանը բնակիչների հետ «բազառ» է անում
Օրերս Արարատի մարզի գործող մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիս համայնքի բնակիչների հետ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, հանդիպումը անցել է բավականին լարված մթնոլորտում։ Մասնավորապես համայնքի կենտրոնում մի խումբ բնակիչների ներկայությամբ Սարգսյանը պնդել է, որ այդ համայնքում պետք է կոնկրետ թվով ձայներ ստանան ինքը և «Իմ քայլը» դաշինքը, և այլ թեկնածու պարզապես չի կարող իրեն մոտենալ ձայների թվով, ուր մնաց թե մի բան էլ գերազանցի։ Սարգսյանի այս հայտարարությունը դուր չի եկել համայնքի բնակիչներին։
Մեր ունեցած լուրերի համաձայն՝ Սարգսյանի հայտարարությունը բարկացրել է նաև Սիս համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արմեն Եղյանին, սակայն մեզ հետ զրույցում նա հերքեց մեր լուրը և ասաց, որ չի լսել, որ Սարգսյանը բնակիչներից թիվ պահանջի, քանի որ ինքը այդ հանդիպմանը ներկա չի եղել․ «Ընդհանուր քարոզարշավ էր, կոնկրետ չեմ կարող ասել, բայց ընդհանուր քարոզարշավ է եղել։ Ոչ, չի եղել, որ թիվ շեշտի։ Ես ներկա չեմ եղել, չեմ կարող ասել»։
Համայնքապետին հարցրինք նաև, թե իր դիտարկումներով՝ համայնքը արդեն կողմնորոշվե՞լ է, թե որ քաղաքական ուժին կամ ռեյտինգային թեկնածուին պետք է ընտրի․ «Չգիտեմ, ես որ չեմ հետաքրքրվում, չեմ նկատել, չեմ էլ տիրապետում։ Ես նույնպես դեռ չեմ կողմնորոշվել, թե ում պետք է ընտրեմ»,- ասաց Սիսի համայնքապետը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը