«Վրաստանում սկզբունքային ընտրություն է կատարվել». Սալոմե Զուրաբիշվիլի (տեսանյութ)
Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած անկախ թեկնածու, երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին առաջին հայտարարությունն է արել էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո:
Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, նախնական արդյունքների համաձայն՝ ձայների 59,56 տոկոսը ստացած թեկնածուն նախևառաջ ընտրողներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար:
«Նախևառաջ ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Այսօր շատ կարևոր օր է: Այսօր մեր երկրում սկզբունքային ընտրություն է կատարվել: Եվ այդ ընտրությունն այսօրվա ու վաղվա Վրաստանի համար մեծ նշանակություն ունի: Մենք միասին վերջնականապես ու վստահաբար հրաժարվեցինք անցյալից ու նրանից, ինչը կխանգարեր մեր հասարակության ամրապնդմանը, առաջընթացին ու ազատագրմանը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրի զարգացման հարցում հասարակության միասնականության կարևորությունը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող քաղաքական գործիչն իր խոսքում նաև նշել է, որ ցանկանում է Վրաստանը խաղաղ ու ազատ տեսնել, իսկ նրա քաղաքացիներին՝ իրավահավասար:
«Այսօր խոստանում եմ, որ ուժերիս ներածին չափով ամեն ինչ կանեմ մեր միասնականության համար»,-ասել է Զուրաբիշվիլին, որը մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից՝ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեից, որը ստացել է 40,44 տոկոս ձայն:
Աղբյուրը հավելում է, որ էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո, Զուրաբիշվիլիի աջակիցները մեքենաներով դուրս են եկել փողոց՝ տոնելու նրա հաղթանակը:

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո