Առաջիկա ընտրությունները կդառնան Փաշինյանի վերջի սկիզբը. Գուրգեն Եղիազարյան
Առաջիկա դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջի սկիզբը: Նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Եղիազարյանը նշեց, որ չի կասկածում ընտրություններում «նիկոլամետ» ուժերի հաղթանակին: Սակայն իրավիճակը երկրում շարունակում է ծանր լիել, իսկ կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը ավելի շատ հարցեր է առաջացնում:
«Կոռուպցիայի մեջ թաղված ՀՀԿ-ի անդամները աստիճանաբար փախնում են երկրից եւ ոչ ոք նրանց պատասխանատվության չի ենթարկում: Եվ վաղը նրանք պաշտոններ կստանան: Ահա հեղափոխության իրական դեմքը», - հայտարարեց նա:
«10 տարի երկրում տոտալ կոռուպցիան բարգավաճում էր, իսկ Փաշինյանը երեկ հնչեցրեց բացահայտված չարաշահումներով 130 մլն դոլար թիվը: Իսկ ո՞րտեղ են միլիարդավոր դոլարները, որոնք դուրս են բերվել երկրից: Ու՞ր են Սաշիկ Սարգսյանի 50/50-երը», - ասաց նա:
Միեւնույն ժամանակ նա քննադատույան ենթարկեց հասարակության սեփականություն դարձած դեպքերը, երբ աննշան մասշտաբի կոռուպցիայի բացահայտման հարցերով զբաղվում են ԱԱԾ աշխատակիցները:
«Միթե արդեն ապօրինի ծառահատումներով էլ նրանք պետք է զբաղվեն: Ցանկացած սերժանտին դրեք ճանապարհի վրա, նա ձեզ խորանարդ մետրերով ապօրինի ծառահատումներ կգտնի», - ասաց նա:
Եղիազարյանը ծաղրով մեկնաբանեց Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ նա 100 տոկոսով կատարել է իր խոստումները.
«100 տոկոսով միայն Աստված կարող է: Դուք ոչնչացնում եք Հայաստանը եւ 100 տոկոսով չեք կատարում ձեր խոստումները: Ներքին քաղաքականությունը՝ զրո, արտաքին քաղաքականությունը՝ մինուս, Ղարաբաղի վրա կախված են մադրիդյան սկզբունքները: Մենք անդունդի առաջ ենք կանգնած»:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Եղիազարյանը նշեց, որ օլիգարխներին ասֆալտին փռելու Փաշինյանի խոստումները վախեցրին ներդրողներին:
Եղիազարյանը Փաշինյանին խորհուրդ տվեց միջազգային փորձն ուսումնասիրել եւ մասնավորապես Իսլանդիայի փորձը եւ հրաժարվել արտաքին պարտքի պարտավորություններից: Նրա կարծիքով, պետությունը պետք է սեփականացնի ընդերքը, ինչպես նաեւ վարկային փոսից փրկի գուղացիներին, որոնք վճարել են պարտքերի հիմնական մասը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը