Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար դիմած մտավորականներն ու խմբագիրները ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞
Ես չեմ ուզում որեւէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց Սամվել Մայրապետյանի մասով այն տեղեկատվությունը, որն առկա է, որի մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը:
«Հ2»-ի լրագրողը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ից Սամվել Մայրապետյանը կալանավորված է, եւ շուրջ 50 մտավորականներ միջնորդել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել են: Նաեւ տասնյակ խմբագիրներ դիմել են վարչապետին, բայց արձագանք չեն ստացել. «Հիմա նրանք ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞, որ լսեին նրանց ու պատասխան ստանային»,- հարցրեց լրագրողը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտավորությունն է ժողովրդի առջեւ: Ինձ հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված, ես հետաքրքրվեցի եւ պարզվեց, որ լրատվամիջոցի որեւէ հաշվի վրա կալանք դրված չէ: Կալանք դրված է որպես մեղադրյալ անձի հաշիվների վրա: Ես շատ ցավում եմ, որ ընդհանրապես այդպիսի պրակտիկա կա, որ որեւէ մեկին կալանքի են վերցնում, բայց դա նաեւ օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է:
Որքանով ես փորձել եմ տեղեկատվություն ստանալ, իմ եզրակացությունն այն է, որ այս գործում մենք կարող ենք գործ ունենալ կոռուպցիոն խոշոր խաչմերուկի հետ: Սա որեւէ կապ չունի լրատվամիջոցների գործունեության հետ»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը