Մինսկի կողմից տրոլինգը խաղ է ՌԴ-ի նյարդերի վրա, ՀՀ-ի մասով էլ անձնական ոչինչ չկա, «միայն բիզնես է»
Ռուս հրապարակախոս, քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի խոսքով՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացում ադրբեջանական «հետքեր» կարելի է գտնել, բայց հիմնական դեր խաղացողը Բելառուսն է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Մինսկը գովազդային արշավը շեղում է և իրավիճակն է չափազանցնում, որպեսզի ցույց տա իր ազդեցության չափը միջազգային գործընթացներում:
«Ուզում են ասել, թե «տեսե՛ք՝ մենք ինչպես կարող ենք ստիպել Հայաստանին նյարդայնանալ: Պատրաստե՛ք փողերը»: Եվ, իհարկե, դա լրացուցիչ առիթ է գրգռել Մոսկվային՝ վատ իրավիճակում դնելով վերջինիս»,- ասաց նա:
Հիմա, ըստ քաղաքագետի, դժվար է կանխատեսումներ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ, բայց Ռուսաստանն ստիպված կլինի իրավիճակը հարթել, համոզել գործընկերներին նշանակել հնարավորինս կոմպրոմիսային ֆիգուրի:
«Հնարավոր է՝ լինի հայ, բայց ռուսական կամ անգամ բելառուսական անձնագրով»,- ասաց նա` հավելելով, որ ինքն իհարկե փոքր-ինչ չափազանցնում է, բայց ենթադրում է, որ ռուս դիվանագետները պատրաստ են քննարկել բոլոր տարբերակները, որոնք հնարավորություն կտան մեղմացնել մեծացող կոնֆլիկտը:
Դենիս Դվորնիկովի խոսքով՝ հարցն այն է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հեղինակությունը կապված է ՀԱՊԿ-ի կայունության հետ: «Ստրատեգիական միության փլուզումը ոչ մեկի հեղինակությանը վնաս չի հասցնի, բացի Մոսկվայից: Եվ այդ իմաստով Մինսկի կողմից տրոլինգը խաղ է Ռուսաստանի նյարդերի վրա, և նաև, կրկնեմ, որ դա գովազդային արշավ է Ադրբեջանի համար:
Հայաստանի մասով անձնական ոչինչ չկա, ինչպես ասում են, «պարզապես բիզնես է»,- նշեց Դվորնիկովը:
Հիմա, նրա խոսքով, Հայաստանն առաջին հերթին պետք է համախմբվի երկրի ներսում՝ հասարակության մեջ: «Բոլոր խնդիրները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը, ներքին ճգնաժամի հետևանք են: Նիկոլ Փաշինյանը խոսում է հնագույն ազգերի արժանապատվության մասին, բայց դրա հետ մեկտեղ հիմա ազգը բաժանված է մասերի, իսկ դա նշանակում է, որ թուլացել է, կիսվել է. նշանակում է՝ երկու մասերի է բաժանվել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ գործընթացին վերաբերող դիրքորոշմանը, ապա ռուս քաղաքագետի խոսքով՝ իրենց երկիրը բարդ իրավիճակում է հայտնվել: «Պետք է պահպանել ՀԱՊԿ-ը և հանգստացնել գործընկերներին, որոնք սկսում են ավելի ուժեղ իրար վրա գոռալ: Ենթադրում եմ, որ հիմնական աշխատանքը տարվում է փակ դիվանագիտական աղբյուրներով, որոնց արդյունքների մասին, կարծում եմ, շուտով կիմանանք»,- ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո