Պահեստազորում գտնվող սպաների բնակարանային հարցը 3 տարում կլուծենք. Սեյրան Օհանյան
Ես խոսք եմ տալիս, որ պահեստազորում գտնվող շուրջ 2000 սպաների բնակարանային հարցը 3 տարում կլուծենք, մոտ 18 մլրդ դրամ է անհրաժեշտ այդ խնդրի լուծման համար: Արմավիրում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ այսօր նման հայտարարություն է արել դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Սեյրան Օհանյանը:
«Պահեստազորում գտնվող սպաների բնակարանային հարցը շատ կարճ ժամանակահատվածում լուծվելու է: Հերթացուցակում գտնվող շուրջ 2000 մեր զոհված և հաշմանդամ դարձած մարտական ընկերների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման համար դրամական փոխանցումներ ենք անելու»,- ասաց նա:
Օհանյանի խոսքով՝ իրենք ժողովրդի հետ միասին կրելու են այն դժվարությունները, որոնք այսօր կան՝ տնտեսության ցածր մակարդակ, ժողովրդագրական խնդիրներ, արտագաղթ:
Ըստ նրա՝ այսօր ՀՀ ամենամեծ թերությունը մեր պետական համակարգի չձևավորված լինելն է և կառավարման մշակույթի բացակայությունը. «Չկան ժողովրդի հետ հասարակ շփումների կազմակերպման սկզբունքները և ձևերը, գաղափարական աշխատանքը և ամենակարևորը՝ հաշվետվողականությունը ժողովրդի առջև: Ես խոսք եմ տալիս, որ մենք հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր տարի, և անհրաժեշտության դեպքում վստահության հանրաքվե կանցկացնենք: Եթե ճիշտ չենք աշխատի, ապա մեր քաղաքական թիմը պետք է իր տեղը զիջի մնացած թիմերին»,- նշեց Օհանյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...