Անազատության մեջ գտնվող պատգամավորը անժամկետ հացադուլ է հայտարարել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/ HDP) Հաքքարիից ընտրված պատգամավոր և «Ժողովրդավարական հասարակության համագումարի» (ԺՀՀ/DTK) համանախագահ Լեյլա Գյուվենը, ով անազատության մեջ է գտնվում, անժամկետ հացադուլ է հայտարարել:
Դեռևս հունվարի 31-ից ձերբակալված պատգամավորն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 7-ին Դիրաբեքիրի 9-րդ ծանր հանցագործությունների դատարանը մերժել է նրան ազատ արձակելու պահանջը:
Նշենք, որ Գյուվենի նկատմամբ «ժողովրդի մեջ քինախնդրություն և թշնամանք հրահրելու կամ տարածելու» մեղադրանք էր առաջադրվել հեռուստատեսության եթերում հնչեցրած հայտարարությունների և սոցցանցերում «Ձիթենու ճյուղ» շարժման վերաբերյալ կատարած հրապարակումների համար: Նրան սպառնում է 17 տարի 6 ամսից մինչև 31 տարի 6 ամիս ազատազրկում:
Նիստին Գյուվենը հայտարարել է, որ հացադուլի միջոցով նա իր բողոքն է արտահայտում ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ:
Նա նշել է, որ մինչև մահ անգամ շարունակելու է հացադուլը, քանի դեռ Օջալանի մեկուսացմանը վերջ չի տրվել և դատարանը չի դադարել անօրինական վճիռներ կայացնելուց: Գյուվենը հայտնել է, որ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել` ոգնշնչվելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ/PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիրքորոշումից, որով կնոջը քաղաքականության մեջ լայն տեղ է հատկացվում:
Աղբյուր` Diken

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո