Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Թոփ-լուրեր

Վ. Հովհաննիսյան. «Թյուր է այն տպավորությունը, թե դեկտեմբերի 9-ից հետո վերջանում է ամեն ինչ» (Տեսանյութ)

«Երկար տարիներ մեզ թվում էր, թե այն օրը երբ կունենանք ազատ և արդար ընտրություններ, մեր ընտրական խնդիրները կհամարվեն լուծված։ Իրականում դեկտեմբերի 9-ին մենք շատ մոտ ենք ունենալ ազատ և արդար ընտրություններ, սակայն, բովանդակային առումով՝ թերի։ Ինչո՞ւ»․ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը  «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ։

Պարզաբանելով իր հարցադրումը՝ Վահե Հովհաննիսյանն առանձնացրեց երեք գործոն․ «Ժամկետների, օրենսդրության և մթնոլորտի պատճառով մեր ընտրությունները բավական մտահոգիչ են լինելու։ Քանի որ այս ժամկետներում, ընտրական այս օրենսգրքով և այս մթնոլորտում, որտեղ ամենահարգի գործիքը թմբուկն է, որևէ բանական մարդ չի համարի, որ հնարավոր է քննարկել լուրջ հարցեր։ Արդյունքում, կրկին ունենալու ենք մի իրավիճակ, որտեղ կիսագրագետ խոսքը, կիսագողական կապերը, կիսապսևդոհեղինակությունները բոլոր մեթոդներով ստանալու են ավելի շատ ձայներ, քան հասարակության այն խավերը կամ անհատները, ովքեր գրագետ խոսքի, զսպվածության, առաջարկի, սկզբունքայնության կրողներն են․ վերջիններս հայտնվելու են խաղից դուրս վիճակում»։

Ըստ ԱԺ նախկին պատգամավորի, այս ընտրություններում հաղթելու է մթնոլորտը, պարտվելու է պետական շահը։ «Քաղաքական կուսակցություններն այսօր չունեն ո՛չ ասելիք, ո՛չ մեր երկրի խնդիրների և ապագայի տեսլական ։ Կան անհատներ, սակայն այդ անհատները լուրջ համակարգեր չեն կարողանում ստեղծել։ Մեր երկրում լուրջ անհատները, լուրջ համակարգեր չեն կարողանում ստեղծել»,- ցավով նկատեց Վ․ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ընտրություններից հետո սպասվող իրավիճակին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ թյուր է այն տպավորությունը, թե դեկտեմբերի 9-ից հետո վերջանում է ամեն ինչ։ «Իրականում դեկտեմբերի 9-ին ավարտվում է մի ցիկլ, սակայն լուրջ պրոցեսներ և շատ լուրջ խնդիրներ սկսվելու են դեկտեմբերի 9-ից հետո։ Ակնհայտ է մի բան․ այս ընտրություններից հետո հեղափոխությունը դառնում է խմբակցություն։ Հեղափոխությունն իր վերացական, լուսավոր արժեքներով, ազնիվ նպատակներով դառնում է խմբակցություն։ Եվ այսուհետ այդ վերացականությունը դառնալու է կոնկրետ քվեարկություն։ Ի՞նչ ռեֆորմներ ենք ուզում առաջ տանել, այդ քվեարկությամբ է որոշվելու, նոր պարտքեր վերցնո՞ւմ ենք, թե ոչ, այդ քվեարկությամբ է որոշվելու և այլն և այն։ Այսինքն, երկրի կյանքը որոշվելու է հեղափոխությունից խմբակցության վերածված այդ քվեարկությամբ։ Սա շատ կարևոր է»։

Վահե Հովհաննիսյանը նաև փաստեց, որ ընտրություններից հետո Խորհրդարանից և քաղաքական համակարգից դուրս կուտակվելու է մարդկային ինտելեկտուալ բավականին լուրջ ռեսուրս․ «Այս մարդկանց պոտենցիալը կուտակվելու է։ Դա շատ հետաքրքիր պոտենցիալ է, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ինստիտուցիոնալ լուծում է ստանալու։ Եվ գալու ենք մի վիճակի, երբ Խորհրդարանից դուրս գտնվող անհատներն ու ուժերը՝ լինելով բավական ազդեցիկ, կկարողանան գտնել այն խողովակները, որպեսզի դառնան նաև թելադրող»։

Բանախոսը երկու ընտրությունների երկու սցենար առանձնացրեց՝ լավատեսական և վատատեսական։ «Վատատեսական սցենարը ենթադրում է՝ անցումային այս փուլի ձգձգում։ Այսինքն, հետհեղափոխական այս անցումային սցենարը ձգձգվելու է և իշխանությունը փողոցից չի գնալու աշխատասենյակներ։ Լավատեսական սցենարը ենթադրում է ռացիոնալ կադրային քաղաքականություն, մթնոլորտի փոփոխություն երկրում, տնտեսական քաղաքականություն և երկրում զարգացման ու նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորում, ոչ թե ամենուր հանցագործներ փնտրելու պրակկտիկա»,- պարզաբանեց Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը լավատեսական սցենարի կողմնակիցն է։

Իր խոսքի ավարտին՝ Վ․ Հովհաննիսյանը կարևոր դիտարկում արեց՝ թե որ սցենարով կզարգանան իրադարձությունները, կախված չեն միայն իշխանություններից։

Իշխանությունները սովորաբար գնում են իրենց համար ամենահեշտ ճանապարհով, որը սովորաբար լավագույնը չի լինում պետության համար։ Այս իմաստով, այն ուժերը, որոնք իշխանություն չեն ձևավորելու, ըստ Վահե Հովհաննիսյանի, պետք է գտնեն իշխանության վրա ազդելու մեխանիզմներ, որպեսզի իշխանությունը չունենա երկրի ճակատագիրը որոշելու մոնոպոլիա։

«Իմ պատկերացմամբ ընտրություններից հետո մենք ունենալու ենք անցումային մի փուլ, որով հին քաղաքական դաշտի վերացման և նոր քաղաքական դաշտի ձևավորման մի փուլ է սկսվելու։ Սակայն, այդ ընթացքում անցումային մի շրջան է լինելու, որի տևողությունը կախված է ներքին և արտաքին պրոցեսներից»,- եզրափակեց բանախոսը։

Աննա Բաղդասարյան

Top-News.am