«Ամերիկացիները ճնշման լծակներ են պատրաստում Իրանի նկատմամբ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի միջոցով». Սերգեյ Միխեև (տեսանյութ)
ՌԴ Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է ճնշում գործադրել Իրանի վրա Ղարաբաղյան հիմնախնդրի միջոցով, ավելին՝ Միխեևը պնդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր այցի ժամանակ նման առաջարկ է փոխանցել Հայաստանի իշխանություններին:
Ռուս քաղաքագետի կարծիքով՝ Հարավային Կովկաս այցելած Բոլթոնն այստեղ էր ժամանել նաև հենց այդ հարցի քննարկման նպատակով: Միխեևը նաև մեղադրել է ՀՀ ներկայիս իշխանություններին ամերիկամետ լինելու համար:
«Իրանի շուրջ ամերիկյան ռազմավարության մեջ կա մի հարց, որը մեզ մոտ դեռ չի քննարկվում, սակայն այն բավականին վտանգավոր է մեզ համար. դա Հայաստանն է: Ամերիկացիները վախենում են պատերազմել Իրանի հետ, սակայն, անկասկած, այս կետից ճնշման լծակներ են պատրաստում նրա դեմ: Ի՞նչ է կատարվում հիմա: Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Պատմել, որ նրանք որևէ կերպ կապված չեն ամերիկացիների հետ, պոլիտկոռեկտություն է, ինչն իմ ոճի մեջ չէ: Նրանք ուղիղ կապ ունեն ամերիկացիների հետ»,- հայտարարել է Միխեևը:
«Ամերիկացիները խոստանում են ներկայիս հայկական իշխանություններին լուծել Ղարաբաղի խնդիրը, ասում են նրանց՝ «հանձնեք շրջանները, իսկ մենք այնտեղ ամերիկյան զորախումբ կմտցնենք և Իրանի վրա հյուսիսից ճնշման բազա կստանանք»: Ահա սա տարբերակներից մեկն է, որն ամերիկացիները փորձում են իրականացնել Անդրկովկասում»,- հավելել է նա:
Միխեևը նշել է, որ դա նրանց մոտ չի ստացվի, սակայն «այն, որ նման տարբերակ հայերին առաջարկվում է, ճշմարտություն է»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը