Թուրքիայում նվազել է եվրոպացի ներդրողների թիվը, փոխարենը՝ ակտիվացել են արաբական երկրների քաղաքացիները
Թուրքիայում զգալիորեն նվազել է եվրոպացի ներդրողների ակտիվությունը, փոխարենը՝ ակտիվացել են արաբական երկրներից խոշոր ներդրողները, գրում է «Սյոզջու» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի առևտրի պալատի ներկայացրած տվյալներին:
Հայտնի է, որ Թուրքիայում 2013 թվականից ի վեր հիմնվել է 34.175 նոր օտարերկրյա ընկերություն, որոնցից 15. 037-ը պատկանում են 13 արաբական երկրներից ներդրողների:
Փոխարենը՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից ու Իսպանիայից ներդրողների թիվը 50 տոկոսով նվազել է՝ ընդամենը 5.310 ընկերություն:
Թուրքիայում հաստատված օտարազգիների թվում ամենից շատ բիզնես հիմնողները սիրիացիներն են, նրանց հաջորդում են սաուդցիներն ու իրաքցիները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել էր խոշոր առևտրի կենտրոններում տարածքի վարձակալության գործարքներ իրականացնել ԱՄՆ դոլարով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո