Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներԵրևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոնԵս չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Հայաստան

Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին (Տեսանյութ)

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով նախկինում քննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը համարում ապօրինի:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հարությունյանը, որն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, տեղեկացրեց, որ իր գտնվելու վայրը հայտնի է եղել քննություն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը և ինքը չի կարող հետախուզվել:

«Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», - մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը:

Նա պնդեց, որ մեղադրանքը չընդունելով հանդերձ, հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:

«Ընթացքը ցույց կտա, ես լինելու եմ հետևողական», - նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր իր կողմից ապացույցների կեղծում, ինչպես երեկ հաղորդել էր Հատուկ քննչական ծառայությունը, Վահագն Հարությունյանը արձագանքեց.

«Իհարկե, հնարավոր չէ, նման բան չի եղել, լինել չէր կարող: Ես չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում և այլն, իհարկե, ես համագործակցելու ոչ մի բան չունեմ կապված մարտի 1-ի գործի քննության հետ: Քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա: Որևէ քրեական գործ այդքան հրապարակային չի ներկայացվել հանրությանը, որքան մարտի 1-ի գործը: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, փաստահավաք խմբի ԱԺ հանձնաժողովի տրամադրության տակ»: 

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենից համագործակցություն են ակնկալել, Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ լավ չեմ հասկանում՝ ինչ են ակնկալում, ես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է իրենց որդեգրած գործի ուղուն, ինչը իրենց պատկերացմամբ, ամպագորգոռ հայտարարում են, թե բացահայտել են, դրա հիմնավորումներն են փորձում տալ: Անտեղի են ակնկալում»:

Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության շրջանակներում հետագա գործողությունները և ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:

Անդրադառնալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը, Հարությունյանը պատմեց հետևյալը.

«Հետախուզում հայտարարում են երկու հիմքերի առկայության դեպքում՝ երբ հայտնի չէ գտնվելու վայրը և թաքնվում է քննությունից: Սա հասկանալու համար իրավաբան լինել պետք չէ: Հիմա իմ գտնվելու վայրի մասին՝ ես երկրից մեկնել եմ հուլիսին: Աշխատանքից ազատվելուց հետո մեկնել եմ արտերկիր, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ որոշեցի լուծել իմ առողջական խնդիրները, որոնք բավականին լուրջ էին՝ կապված սրտանոթային համակարգի հետ՝ միջամտություններ, ստենտավորում և ծնկահոդի լուրջ խնդիրներ, որոնք վաղուց տեղի ունեցած ավտովթարի հետևանք էին: Ինչևէ, ժամանակս որոշեցի տրամադրել, լուծել այդ խնդիրները: Սեպտեմբերի 11-ին իմ՝ Երևանի բնակավայր ստացել եմ ծանուցում, իմ ներկայացուցիչ փաստաբանը հատուկ պարզաբանում է ներկայացրել քննիչին այն մասին, որ չեմ կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել իմ բնակության վայրի մասին տեղեկանք, կոնտակտային տվյալներ, և բուժման հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Որևէ արձագանք այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից չեմ ստացել:

Հաջորդը. հոկտեմբերի 30-ին էր, երբ Երևանի մեր տուն ուղարկվեց ծանուցագիր՝ նույն օրը հարցաքննության ներկայանալու համար, ինչը ինքնին արդեն իրավական չէր: Այդ պահին ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել ծանուցագիր բերող անձի հետ, նրան հայտնել եմ, որ գտնվում եմ Մոսկվա քաղաքում, կազմվել է համապատասխան արձանագրություն, որ գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, խնդրել եմ փոխանցել որդուս ծանուցագիրը, որպեսզի ես կարողանամ կապ հաստատել քննիչի հետ, փոխանցել տեղեկատվություն:

Նույն օրը իմ ներկայացուցիչը կրկին պարզաբանել է, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, որ անհրաժետ է բժշկական հետազոտություն, որի վերաբերյալ կա քաղվածք հետազոտությունների, հիվանդության պատմության վերաբերյալ ու ներկայացրել բժշկական փաստթղթի վերաբերյալ պատճենը:

Ես հրավիրվել եմ որպես վկա, ընդ որում՝ վկան իրավունք չունի իր բնակության վայրի մասին հայտնել ու այլ տեղեկանքներ ներկայացնել, բայց ես, ինքս, լինելով քննիչ, գտել եմ նպատակահարմար հավուր պատշաճի ներկայացնել:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան անձամբ զանգահարել եմ ՀՔԾ, խոսել եմ ծանուցումներ ուղարկած քննիչների հետ, հաստատել իմ ներկայացուցչի ներկայացրած տվյալները, ի լրումն, ներկայացրել եմ Մոսկվայում իմ բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը, որը ես մշտապես օգտագործում եմ: Ես պարզաբանել եմ, որ գտնվում եմ հետազոտման փուլում, առաջիկայում պարզ կլինեն իմ անելիքները: Քննիչներից որևէ մեկը ընդ որում որևէ ակնարկ անգամ չի անում ինձ առաջադրվող մեղադրանքի ու հետախուզման որոշում կայացնելու մասին: Դատեք ինքներդ՝ մարդկանց հետ առավոտյան խոսում եմ իմ գտնվելու վայրի, իմ կոնտակտների վերաբերյալ, բայց մի քանի ժամ հետո նույն անձը միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորելու ու հետախուզում հայտարարելու մասին: Սրա անունը ի՞նչ դնենք»:

Նա ասաց, թե չի կարող այս պահին լիարժեքորեն մեկնաբանել մեղադրանքի որոշումը և դրա մասին կարող է խոսել մեղադրանքի որոշմանը ծանոթանալուց հետո:

Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, մասնավորապես, 1000 պարկուճներ փոխարինելու, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելու ու հանձնարարություններ տալու մասին, Հարությունյանը արձագանքեց.

«Ի՞նչ է նշանակում դա, հիմա ՀՔԾ-ի որևէ քննիչի եկեք հարցնենք՝ ոստիկանության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյայի կարող ես կանչել ու նման հանձնարարություն տալ: Ո՞վ ես, որ նրան նման հանձնարարություն տաս: Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում»: