Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Վրաստանի խորհրդարանի պատգամավորն ու նրա եղբայրն Ախալքալաքում ծեծի են ենթարկել ընդդիմադիր թեկնածուի շտաբի պետին ու անդամներին

Վրաստանի նախագահական ընտրություններից երկու օր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում երկու միջադեպ է գրանցվել, որոնց հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել չորս անձ:

Առաջին միջադեպը գրանցվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի մասնակցությամբ, երկրորդ միջադեպը՝ նրա եղբոր, ազգականների:

Վնասվածքներով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի՝ Ախալքալաքի շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանը և կուսակցության համակիրներ Աբրահամ Աբրահամյանը, Տիգրան Աբրահամյանը, Միշա Աղաբաբյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանի հայրը՝ Մելիք Ռաիսյանը, ով Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր է:

«Ընտրություններից հետո՝ հոկտեմբերի 30-ին, երկու միջադեպ է գրանցվել: Առաջին միջադեպը եղել է Խոսպիո գյուղի ճանապարհին, երբ 4 մեքենայով շրջափակել են շտաբի մեքենան: Շրջափակողների մեջ է եղել նաև Վրաստանի իշխող խմբակցության պատգամավոր Հենզել Մկոյանը, ում դիմել են, որ միջադեպ տեղի չունենա, սակայն Հենզել Մկոյանը հակառակն է արել, ասել է՝ սատկացրե՛ք: Ինքը հարվածներ է հասցրել, իսկ հետո զանգել և ասել է, որ ինքը նման բան չէր անի։

20 րոպե անց եկել են Ախալքալաք՝ շտաբի մոտ, այս անգամ Հենզել Մկոյանի եղբոր գլխավորությամբ, և ատրճանակի կոթով, երկաթներով հարվածներ հասցրել, վնասվածքներ պատճառել որդուն և մյուս երեք տղաներին»,- ասաց Ռաիսյանը:

Հարցին, թե հիմա որտեղ են գտնվում վնասվածք ստացածները, Մելիք Ռաիսյանն ասաց, որ սկզբում տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, այնուհետև՝ Թբիլիսի, որովհետև իրանց առողջական վիճակը վատացել է, այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

 Մելիք Ռաիսյանը նաև հայտնեց, որ ծեծկռտուքից հետո, երբ Ռաիսյանն ու մյուսները տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, նրանց այցելել է Վրաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, նրա շտաբի պետ Գրիգորի Վաշաձեն ու կուսակցության քարտուղարը:

«Նրանք այցելեցին տուժածներին, Գրիգոլ Վաշաձեն կոչ արեց ՆԳՆ-ին ընթացք տալ գործին շատ շտապ և օրենքով սահմանված կարգով ենթարկել խիստ պատասխանատվության»,-ասաց Ռաիսյանը:

Բացի դրանից, նա հայտնեց, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը դիտորդական առաքելություն իրականացնող որդուն էլ այսօր վրաց սահմանապահները 1 ժամից ավելի պահել են հայ-վրացական սահմանին գտնվող Նինոծմինդա սահմանային անցակետում առանց հիմնավորման, այնուհետև թողել, որ վերադառնա Վրաստան:

Բացի դրանից, Tert.am-ը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացավ, որ Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ:

««Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հատկանիշներով՝ հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն»,- հայտնեցին Վրաստանի ՆԳՆ-ից:

Նշենք, որ Վրաստանում նախագահի թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել 50% ձայն հավաքել, և հետևաբար կկայանա ընտրությունների 2-րդ փուլ:

Վրաստանում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է 38.6% ձայն, ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,75% ձայն: