Սուրբ Նշանի գերեզմանաքարերը՝ աղբակույտի մեջ. վիճելի եկեղեցու հարեւանությամբ շինարարություն է սկսվել (Տեսանյութ)
Թբիլիսիի «Արծաթե» փողոցում (հին Թիֆլիսի Կալայի (Քվեմո կալա) թաղի կենտրոնում) Սուրբ Նշան եկեղեցու հարեւանությամբ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում, հաղորդում է Aliq.ge-ն:
Եկեղեցու բակի տապանաքարերը հանվել են, հեռացվել եկեղեցու տարածքից, «Ալիք մեդիայի» նկարահանման պահին աղբի մեծ կույտի հետ խառնված, ուր են տարվելու՝ անհայտ է:
Ահազանգել էր հարեւանությամբ բնակվողներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել։ Տեսախցիկից այն կողմ զրույցում կինն իր վրդովմունքը հայտնեց՝ ասելով, որ այն ինչ արվում է այս պահին, վանդալիզմ է՝ անկախ նրանից ում է պատկանում եկեղեցին, կամ ում գերեզմանաքարերն են եկեղեցու բակում:
Խորհրդային Միության տարիներին մի շարք եկեղեցիների շարքում կնքվել եւ փակվել էր նաեւ այս եկեղեցին, ծառայել է որպես պարենամթերքի պահեստ, մի քանի անգամ հրդեհվել է, այժմ համարվում է վթարային: 2007-ին Սուրբ Նշանը (Սուրբ Նիկողայոս) ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ: Տեղեկություններ ունենք նաեւ, որ տարածքի սեփականատերը նշված տարածքում հյուրանոց կառուցելու ցանկություն է ունեցել, սակայն հանրային ճնշման արդյունքում հրաժարվել է իր մտադրությունից:
Մեր տեղեկություններով՝ եկեղեցու հարեւանությամբ բնակվող քաղաքացիները դատական հայց են ներկայացրել՝ Սուրբ Նշանին կից շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Մոտ օրերս դատական նիստ է նշանակված: Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ այդ դատական գործընթացում թեմը հանդես է գալիս որպես երրորդ՝ աջակցող կողմ:
Նա նաեւ տեղեկացրեց, որ թեմը դիմել է քաղաքապետարան՝ մշակութային կոթողի հարեւանությամբ շինարարության հետ կապված մտահոգությամբ։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնից տեղեկացրել են, որ խնդիրն ուսումնասիրվել է, եւ անհանգստանալու կարիք չկա, տեղում ընդամենը նորացվում են կոմունիկացիոն ենթակառուցվածքները:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո