Առաջարկել ենք ՀՀ կառավարությանը վերանայել բյուջետային աջակցության ծրագրերը, ինչն աննախադեպ է. Սվիտալսկի
Մենք կառավարությանն առաջարկել ենք վերանայել նախկինում քննարկված ծրագրերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ես հասկանում եմ, որ ամառվա հուլիս-օգոստոս ամիսներին կառավարությունը շատ զբաղված էր: Կարող եմ ասել, որ 2018 թվականի գործողությունների ծրագիրը արտացոլում է նախորդ տարվա ծրագիրը: Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք բավարարված ենք համագործակցությամբ, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն եւ պրագմատիզմ: Կառավարության հետ երկխոսություններ կան նաեւ 2019 թվականի գործողությունների պլանի վերաբերյալ»,- ասաց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ նոր կառավարությունը ԵՄ-ի հետ տնտեսական ծրագրեր իրականացնելու գործընթացում առաջնահերթությունները սահմանելու համար բավականին ընդարձակ մանյովրների սահմաններ էր գծել:
«Մենք նաեւ առաջարկեցին ՀՀ կառավարությանը վերանայել բյուջետային աջակցության ծրագրերը: Սա, իհարկե, աննախադեպ էր, որովհետեւ մենք սովորաբար նման գործողությունների չենք դիմում նոր կառավարությունների հետ, բայց մենք նաեւ հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում:
Ստացել ենք նոր փաստաթղթեր կառավարության կողմից տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ, մենք գոհ ենք դրանցից: Կարող եմ ասել, որ առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից, եւ իրենց պահանջները կընդունվեն մեր կողմից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցության համար լավ քայլ ենք անում, որը կարեւոր է: Այս լավ տեմպը շատ կարեւոր է, որովհետեւ ՀՀ տնտեսության համար ուշացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
ԵՄ դեսպանն ընդգծեց, որ այս պահին իրենք սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է Եվրամիության հետ կնքած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը. «Կարող եմ ասել, որ երկու կողմից էլ մեր ընդհանուր կոնտակտները կոնստրուկտիվ են»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը