Կարեն Կարապետյան են բերել, որ ժողովրդին խաբեն. Արմեն Մարտիրոսյան
Կոտայքի մարզում ՕՐՕ դաշինքը շարունակեց իր քարոզարշավը Չարենցավում, որտեղ Դաշինքի անդամները ծաղիկներ դրեցին «Հայ օդաչուի» հուշարձանին:
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ դաշինքի անդամ Արմեն Մարիտրոսյանը խոսեց իշխանության քաղաքականության մասին, որով ցանկանում են մոլորեցնել ժողովրդին: «Կարեն Կարապետյան են բերել, որ ժողովրդին խաբեն: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ վարչապետը թիմ չունենա Ազգային ժողովում: Վիգեն Սարգսյան են բերել, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, բայց իրեն՞ք են որոշում կայացնողները: Ո՛չ: Որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է: Ուզում են ժողովրդին մոլորեցնել»:
Ելույթով հանդես եկավ նաև Չարենցավանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «ՕՐՕ» դաշինքի անդամ Գագիկ Հովհաննիսյանը. «Ապրիլի երկուսին կա՛մ իշխող կկարողանա վերարտադրվել և մեզ կեղեքել, կա՛մ մենք կկարողանանք հաղթել և ծաղկեցնել մեր երկիրը»:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց. «Մենք պատրաստ ենք կրելու այն ցավը, խմելու դաժանությունների բաժակը, ձեզ հետ միասին առաջ գնալու: Հավատացե՛ք, մենք ձեզ հետ կրելու ենք հաղթանակի բերկրանքը: Մեր երկրին ամուր բռունցք է պետք, մենք կկարողանանք լինել այդ բռունցքը»:
Zham.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...