Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կողմնորոշվել .Քոչարյան

Ռուսական Lenta.ru լրատվականը հարցազրույց է անցկացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրատվականն իր խորագրում նշել է. «Հայաստանի նախկին նախագահը քրեական հետապնդման տակ է ընկել և վերադարձել քաղաքականություն. ինչո՞ւ»:

– Շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների, ավելի ճիշտ՝ դրանց սառեցման մասին։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

– Այս հարցում իմ ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, իսկ ես չեմ ցանկանում սուբյեկտիվիզմով տարվել։ Կրկնում եմ, որ իրական գնահատական պետք է տրվի ըստ արդյունքների՝ առևտրաշրջանառության աճ, Ռուսաստանի Դաշնություն արտահանման աճ, ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնում, Հայաստանի պաշտպանունակության բարձրացում, ինչպես նաև Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Կան կոնկրետ չափորոշիչներ, որոնցով, և ոչ միայն դրանցով, պետք է դատել, թե որքանով է ամեն ինչ լավ կամ վատ։ Հայաստանի և Ռուսաստանի հետաքրքրություններն արմատապես փոխկապակցված են, և երկու երկրներում ոչ ոք (համենայն դեպս, ոչ մի գիտակից մարդ) չի ցանկանում դրանք ինչ-որ կերպ փչացնել։ Կարծում եմ, որ երկու երկրներում տրամադրված են առավելագույն ջանքերը գործադրել, որպեսզի շարունակեն զարգացնել դրանք և՛ ընկերական, և՛ դաշնակցային մակարդակով։

– Դուք հիշեցրիք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, առկա են նաև Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այս երկու հարցերը հաստատուն կերպով ակտուալ են Հայաստանի համար։ Ի՞նչ կասեք այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, շատ հարցեր առաջացրեց, աղմուկ բարձրացավ։

– Թուրքիայի մասով ես տեղաշարժի հեռանկար չեմ տեսնում, քանի որ Անկարան միշտ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը կապել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ։ Ինչ վերաբերում է անմիջականորեն Ղարաբաղին, ապա հայկական կողմը պետք է մշակի և բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինչը դեռևս չի արել։ Ես կցկտուր հայտարարություններ եմ լսում, տեսնում եմ կիսատ-պռատ դիրքորոշումներ կոնֆլիկտի կարգավորման տարբեր տարրերի մասով, սակայն ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա։

– Ձեր կառավարման ժամանակ այդպիսի մոտեցում կար, Սերժ Սարգսյանի ժամանակ նույնպես, իսկ այժմ չկա՞։

– Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կողմնորոշվել այս հարցով։ Նա հասկանում է, որ դա շատ զգացմունքային, նուրբ թեմա է։ Նրա որոշ հայտարարություններում տեսանելի է խնդրից ինչ- որ աստիճանով հեռանալու փորձը, այն ղարաբաղյան կողմի վրա գցելը։ Սակայն դա չի հաջողվի անել․ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ խուսափել պարզապես չի ստացվի։ Ոչ ոք՝ ո՛չ միջնորդները, ո՛չ միջազգային հանրությունը, դա լուրջ չի ընդունի։ Դրա համար ավելի լավ է Ղարաբաղի հետ ընդհանուր դիրքորոշում ձևավորել և հստակ հետևել դրան։

– Եվ ապահովել դրա ժառանգականությունը։

– Ժառանգականության մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ այդ դիրքորոշումը կձևավորվի, և հասկանալի կլինի, թե որքանով է այն համապատասխանում նախկին իշխանությունների մոտեցումներին։ Այստեղ մանևրելու տեղ կա, սակայն այն այնքան էլ լայն չէ, որպեսզի ամբողջովին հեռանան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացից։

– Վերջին հարցը։ Ձեզ արդեն հարցրել են, սակայն՝ ապարդյուն. բայց ամեն դեպքում․ ինչպե՞ս եք անվանելու Ձեր կուսակցությունը։

– (Ժպտում է) Չեմ ասի։