Փնտրվում են մարդիկ, որոնք գիտեն ընտրելու ձեւը
«Քաղաքացիներն ընդհանրապես պատկերացում չունեն նոր ընտրակարգի վերաբերյալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ կազմակերպությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում սպառողներից այս հարցով:
«Մարդիկ փնտրում են մարդկանց, որոնք գիտեն ընտրական համակարգը: Հիմնական մոլորությունը ռեյտինգային համակարգն է: Տարիներ շարունակ քաղաքացիները գնացել են ընտրական տեղամաս և կատարել միաժամանակ երկու ընտրություն՝ մեծամասնականով ընտրել են իրենց համապատասխան պատգամավոր, իսկ համամասնականով՝ քաղաքական ուժի: Սա դուրս չի եկել դեռևս մեր իրականությունից, հատկապես այն դեպքում, երբ ռեյտինգային թեկնածուները քարոզարշավ են իրականացնում ակտիվ, անհատական պաստառներով, և շատերը փորձում են ընտրել թեկնածուի և քաղաքական ուժի՝ առանց գիտակցելու, որ անձի ընտրությունն ավտոմատ կերպով քաղաքական ուժի ընտրություն է»,- ասաց Պիպոյանը:
Նա նշեց, որ թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերը պետք է մանրամասն իրազեկեն քաղաքացուն նոր ընտրակարգի վերաբերյալ, ինչը պատշաճ ձևով չի արվում. «Մարդիկ չգիտեն, որ ամենևին էլ պարտադիր չէ ընտրել ռեյտինգային թեկնածու»:
Ի դեպ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն որոշել է մինչ ապրիլի 2-ը ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, քանի որ քարոզարշավի ընթացքում սպառողների իրավունքների պաշտպանությունը շատ քաղաքական ուժեր դիտարկում են որպես իրենց վրա ճնշում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...