Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Քաղաքականություն

«Փաշինյանը և Միրզոյանը բացահայտ ստում են». Էդուարդ Շարմազանով

Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում լուր էր հրապարակվել, համաձայն որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել են: 168.am-ի հետ զրույցում տվյալ տեղեկությունը հերքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Այդ տեղեկատվությունը բացարձակ անհեթեթություն է և հիմարություն: Ինչպես նաև անհեթեթություն և սուտ են վարչապետ Փաշինյանի օրերառաջ արած այն պնդումները, թե նախկին իշխանությունները 20 տարի շարունակ ցանկացել են նրա հետ գործարքների գնալ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ նախկին իշխանությունները երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքների գնալու ո՛չ ցանկություն են ունեցել, ո՛չ նպատակ ու ո՛չ էլ երբևէ գնացել են գործարքների: Փաշինյանի այդ պնդումները բացարձակ սուտ են, նա ուղղակի ստում է: Բացահայտ սուտ է թե՛ մամուլի այդ հրապարակումը, թե՛ Փաշինյանի պնդումը»:

Մեզ հետ զրույցում Է. Շարմազանովը մեկնաբանեց նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անձամբ զանգահարել է տարբեր պատգամավորների, ճնշում գործադրել, որպեսզի գնան նիստի և մասնակցեն նաև Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը և քվեարկությանը: Լրագրողների հարցին ի պատասխան Ա. Միրզոյանը չէր հերքել, որ զանգահարել է պատգամավորնեին և փորձել ճշտել նրանց դիրքորոշումները. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ, նախ՝ որպիսությունը հարցնելու, հետո՝ նրանց դիրքորոշումը հասկանալու համար»,-ասել է Միրզոյանը.


«Միրզոյանն ասել է, որ եղել են զանգեր, և նշել է, որ ցանկացել է նրանց դիրքորոշումը հասկանալ: Այդ կարծիք ճշտելը ոչ այլ ինչ է, քան ճնշում պատգամավորների վրա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այո՛, եղել են Միրզոյանի և իշխանության առանձին այլ ներկայացուցիչների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից թե՛ հրապարակային ճնշումներ, թե՛ զանգերի տեսքով… Եթե ճնշում ասելով իրենք հասկանում են, որ փայտը պետք է առնեն ու սկսեն ծեծել Հանրապետական պատգամավորներին, խոսքը դրա մասին չէ: Ցանկացած զանգ ընդդիմադիր պատգամավորի՝ ոչ այլ ինչ կարող է դիտվել, քան ճնշում: Սուտ են այն պնդումները իշխանության կողմից, թե նրանք զանգերով չեն փորձել ճնշում գործադրել պատգամավորների վրա: Կրկնում եմ, ճնշում գործադրելը՝ ատրճանակը ճակատին դնելն ու խփելը չէ»:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ եթե կարիք լինի՝ իրենց ունեցած փաստերը կներկայացնեն միջազգային կազմակերպություններին ու միջազգային մամուլին.
«Երբ կարիքը լինի, մենք ամեն ինչ էլ կներկայացնենք: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ այս 6 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ենթարկվել են ճնշումների՝ և՛ շանտաժի, և՛ սպառնալիքների: Վարչապետի ցանկացած հրապարակային ելույթ նայեք, մեծ մասը ճնշումներ են, շանտաժ և սպառնալիքներ են»,- եզրափակեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների դեմ ճնշումներ և կոնկրետ աշխատանքներ են տարվում նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կողմից: Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ այդ գործողություններին օրերս մասնացել են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նախկին փոխոստիկանապետ, այժմ՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Ըստ նույն աղբյուրների՝ վերջիններս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել են գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյանի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնղչի) հետ: Թե հատկապես ինչ է ասվել պատգամավորներին՝ հայտնի չէ, բայց այդ «մշակման» աշխատանքների արդյունքը եղավ այն, որ վերջիններս ստորագրեցին այն հայտարարության տակ, որով իրենց համաձայնությունն էին հայտնում դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. «Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»,-ասված էր հայտարարության մեջ:

168.am