«Եթե օդաչուները դառնան գործազուրկ, ապա կհետևենք Նիկոլ Փաշինյանի խորհրդին՝ կգնանք «բեսեդկայում» կնստենք ու նարդի կխաղանք»
Սեպտեմբերի 30-ից «Արմ-Աերո» ընկերության մոտ 9 աշխատակիցներ՝ օդաչուներ, բորտ-ինժեներներ, մեխանիկներ, դարձել են գործազուրկ։ Մինչև 2003 թվականը նրանք աշխատել են «Հայկական ավիաուղիներում», որի սնանկ ճանաչվելուց հետո իրենց աշխատանքը շարունակել են 2004 թվականին ստեղծված «Արմ-Աերո» ընկերությունում:
Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն այսօր պատկանում են ՀՀ պաշտպանության նախարարությանը, որտեղ տեղյակ են խնդրին, սակայն մինչ օրս լուծումներ չեն առաջարկել։
Բորտ-մեխանիկ Արա Հունանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարիների ընթացքում Պաշտպանության նախարարությունից վարձակալական հիմունքներով ինքնաթիռ են վերցրել, որի միջոցով իրականացրել են քաղաքացիական փոխադրումներ, սակայն այն վերցրել են և այլևս չեն վերադարձրել՝ պատճառաբանելով, թե նրանց աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, և չեն կարող նոր պայմանագիր կնքել, քանի որ ինքնաթիռ չունեն։
«Մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը և ունենք առաջարկներ, թե ինչպես կարելի է պահպանել այս օղակը, գոնե ժամանակավոր, մինչև այդ հարցը լուծվի։ Մենք հո երկնքից չե՞նք իջել, հասկանում ենք մեր երկրի ֆինանսական և տնտեսական վիճակը։ Մեր առաջարկները տեղ չեն հասնում, քանի որ կառավարության ղեկավարի հետ չենք կարողանում հանդիպել։ Հարցեր կան, որոնք կապված են մեր երկրի անվտանգության հետ, որոնց մասին այսպես բարձրաձայն չենք կարող խոսել, այդ պատճառով էլ ցանկանում ենք հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կամ էլ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին»,- ասաց Ա. Հունանյանը և ընդգծեց, որ տարբեր միջոցներով նրանց տեղեկացրել են, որ իրենց ընդունեն, սակայն ապարդյուն։
Արա Հունանյանի խոսքով՝ խնդրի լուծումը կախված է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ են պատճառաբանում կառավարությունում, որ իրենց չեն ընդունում, Արա Հունանյանը պատասխանեց, որ նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, իսկ այնտեղից նամակն ուղարկել են Պաշտպանության նախարարություն։
«Այդքան էլ վստահ չեմ, որ Ն. Փաշինյանը խնդրին տեղյակ է, բայց վստահ եմ, որ այս օղակը վաղ թե ուշ բացվելու է»,- նշեց Ա. Հունանյանը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել հետագայում, որպեսզի հարցը ստանա իր լուծումը, Արա Հունանյանը պատասխանեց.
«Եթե դառնանք գործազուրկ, ինչպես ասել էր Ն. Փաշինյանը, պետք է գնանք «բեսեդկայում» նստենք ու սկսենք նարդի խաղալ, քանի որ օդաչուի մասնագիտությամբ որևէ տեղ չենք կարող աշխատանք գտնել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը