Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Քաղաքականություն

Մայր աթոռն արձագանքում է Կառավարության որոշմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը։


Տեր հայր, Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում էր օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, հանրապետության նախագահի անվտանգությունը: Ինչպե՞ս է Մայր Աթոռը վերաբերվում այս որոշմանը։

-Հետևելով հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքին, տարակուսանք ենք հայտնում օրակարգում ընդգրկված առանձին հարցերի վերաբերյալ կայացրած որոշումների և եզրահանգումների առնչությամբ:

Այսպես, «Երեխաների իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված էր բացառելու երեխաների միջավայրում այլասերվածության ու սեռական սանձարձակության քարոզչությունը, մերժվեց սոսկ այն պատճառաբանությամբ, որ իբրև գործող օրենսդրությունն արդեն իսկ կարգավորել է այդ խնդիրը: Մինչդեռ ակնհայտ է, որ առկա օրենսդրությունը, այնուամենայնիվ, գործնականում ոչ միայն չի կանխել վերոնշյալ բնույթի արատավոր երևույթները, այլև ըստ էության նպաստել է դրա շրջանակների ընդլայնմանը:

Իսկ «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է մեր եկեղեցիների ու վանքերի տարածքում ոչ արտոնյալ հավաքների արգելմանը, համակողմանի քննարկման նյութ չդարձավ: Այս դեպքում խնդիրը դարձյալ լուծված չէ, թեպետ կրկին ընդգծվում էր այն պատճառաբանությունը, թե իբրև գործող օրենսդրությունն արդեն իսկ բավարար իրավական հիմքեր է ամրագրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն գործունեությունը խաթարող հավաքները բացառելու համար: Ցավոք, բերված փաստարկներից և ոչ մեկն առ այսօր գործնականում չի կիրառվել և որպես բավարար հիմք չի նկատվել այդպիսի հավաքներն արգելելու համար, այնպես, ինչպես Սուրբ Էջմիածնում, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում և այլ եկեղեցիների տարածքներում իրականացված հակաեկեղեցական գործողությունների պարագայում, ինչն արդեն հակասության ցուցիչ է՝ բերված հիմնավորումների և փաստացի իրավիճակի միջև: Եթե օրենքը տալիս է բավարար բոլոր հնարավորությունները, ապա ինչպես բացատրել շարունակվող գործողությունները և այս հարցում պատկան պետական կառույցների կրավորական կեցվածքը:

Առավել քան անընդունելի է, երբ նախագծի մերժման հիմնավորում ներկայացված փաստաթղթում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր կարգավիճակով նույնականացվում է կրոնական կազմակերպությունների հետ՝ անտեսելով սահմանադրական այն հիմնադրույթները, որոնք ընդգծում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

–Կառավարության նախօրեին կայացրած որոշումը հայտնի օրինագծի վերաբերյալ անհանգստություն կամ մտահոգություն առաջացնո՞ւմ է Վեհափառի անվտանգության մասով։

-Ինչ վերաբերում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությանը և պետական պաշտպանության ենթակա անձանց ցանկում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդգրկմանը, ապա նշեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անհանգստացած չէ Վեհափառ Հայրապետի անվտանգությամբ, թեև վերջին ժամանակաշրջանի որոշ դեպքեր, ինչպես օրինակ` Գնդեվանքում կատարվածը, կարող էին նման մտահոգությունների տեղիք տալ: Պետական անվտանգության ապահովման համար հատուկ միջոցների ձեռնարկումը տվյալ դեպքում պետության իրավասության տիրույթում է: Կարծում ենք, որ իշխանությունները սույն հարցին լուծում կտան՝ հիմք ընդունելով ինչպես Սահմանադրությամբ ամրագրված Հայ Եկեղեցու որպես ազգային եկեղեցու կարգավիճակը և քննարկվող խնդրի բարոյական կողմը:

Հույս ենք հայտնում, որ երկրի օրենսդիր և գործադիր մարմինները համարժեք քայլեր կձեռնարկեն վերը նշված հարցադրումների իրավաչափ լուծման տեսանկյունից՝ համահունչ մեր ժողովրդի ակնկալիքներին:

Մայր Աթոռը գնահատում է սրտացավ հայորդիների նախաձեռնությունները: