Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Մարտի 1-ի գործով ես հարցաքննվել եմ. Սեյրան Օհանյանը` աղմկահարույց հայտարարության մասին (Տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ մարտի 1-ին իր կողմից հնչած հայտարարության եւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման մասին:

-Պարո՛ն Օհանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, պատրաստվո՞ւմ եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ, առհասարակ, ո՞ր դաշինքներից եք առաջարկ ստացել:

-Ուրեմն եկեք ժամանակից շուտ այսպես եզրակացություններ, հետեւություններ եւ նպատակներ չգծենք: Նախկինում էլ եմ ասել եւ այսօր էլ ասում եմ, որ ես միշտ էլ կողմնակից եմ եղել երկրի ներքաղաքական, սոցիալական- տնտեսական, քաղաքացիական հասարակություն կերտելու: Ընդհանուր առմամբ, արդարություն, ազնվություն հաստատելու գործում մեզ պետք են կտրուկ փոփոխություններ: Կտրուկ փոփոխությունները մեզ պետք են, անհրաժեշտ են առաջին հերթին տնտեսության զարգացման համար, քանի որ եթե ցանկանում ենք բնութագրել մեր երկիրը, պետք է բնութագրենք իր տարածքով, բնակչությամբ, իսկ բնակչությունը այսօր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ: Այս փոփոխությունները որոշակի հույս են ներշնչել ժողովրդի մոտ, որ մենք կունենանք հաջողություններ: Այս փոփոխությունները անհրաժեշտ են, եւ կարծում եմ, որ մեր իշխանության բոլոր թեւերը որքան արագ համապատասխանեցվեն մեր ժողովրդի ցանկություններին եւ կամքին, նշանակում է մենք հետագայում արագ հիմք կստեղծենք հետագա զարգացումը ապահովելու համար:

-Մարտի 1-ի գործով բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, անդրադառնանք համացանցում հայտնված հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը, որտեղ նաեւ Ձեր մասին խոսք կար: Մասնավորապես.

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Նայի, ախպեր ջա՛ն, ինքը (նկատի ունի Յուրի Խաչատուրովին), ամեն դեպքում, գլխավոր շտաբի հրամանատարն ա, ինքն իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր, որովհետեւ էդ ժամանակ մենակ նախագահն իրավունք ունենար նման հրաման ստորագրել: 97 թվի պաշտպանության…

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հասկացա, ինքը իրա… Սեյրանին ձերբակալի…

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ո՞նց, ո՞նց, չլսեցի:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Սեյրանին ձերբակալի կամ Հարությունյանին` Միշային:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Բա Սեյրանին էլ ենք բերելու, ընգեր… Երբ լսեցիք այս ձայնագրությունը, ի՞նչ զգացիք:

-Ընդհանուր առմամբ, մարտի 1-ը մեր բոլորիս ցավն է, եւ այն կորուստները, որ մենք ունեցել ենք, դա իհարկե կպնում են մեր երկրի իմիջին, արժանիքներին: Որքան շուտ ձերբազատվենք այդ ամենից, այդքան լավ: Սա իրավական գործընթաց է, եւ այդ իրավական գործընթացում պետք է հարցը տալ այն մարդկանց, ովքեր գաղտնալսվել են եւ զբաղվում են դրանով :

-Ձեր ձերբակալման մասին են խոսում:

-Խնդրում եմ` իրենց հարցրեք:

-Ձեզ ծանուցագիր էր ուղարկվել հարցաքննության ներկայանալու, ի՞նչ ցուցմունք եք տվել եւ ի՞նչ կագավիակով եք ներկայացել Հատուկ քննչական ծառայություն:

-Այդ գործով որպես վկա հարցաքննվել եմ, կա որոշակի գաղտնիություն այդ հարցաքննության մեջ, եւ դա ես մինչ օրս պահպանում եմ…:

-Մարտի 1-ին դուք կոնկրետ հայտարարություն եք արել: Օրինակ` ՀՔԾ պետը նույն գաղտնալսման ժամանակ ասել էր. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացքում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, զինված ուժերը պահպանել են մեր երկրի կարեւոր օբյեկտները, հույժ կարեւոր օբյեկտները, որոնք նաեւ անվտանգության մաս են կազմում, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարությունը, բոլոր այդ խնդիրները վերաբերում են զինված ուժերին, եւ այնտեղ որեւէ վատ բան չկա: Դեռ ավելին, քանի որ այդ գործընթացներում ներգրավված են մեր հասարակության զգալի մասը, մեր մարտական ընկերները, ես պարզապես խնդրել եմ, որ բոլորը պահպանեն հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, չխախտեն արտակարգ դրության մասին օրենքները: Եթե խախտումներ լինեն, ապա օրենքին համաձայն միջոցառումներ կկիրառվեն, որտեղ է այդտեղ խիստ խոսքը, չգիտեմ որտեղ է այդտեղ կշտամբանքը ժողովրդին, նման բան չկա: Եկեք այսքանով սահմանափակենք :

– Ձեր պատասխանատվությունը զգո՞ւմ եք մարտի 1-ի իրադարձությունների համար:

-Եթե կա այդ գործընթացքում որեւէ տեղ խնդիր, որտեղ ես պետք է ներգրավված լինեմ կամ պատասխանատվություն կրեմ, ես պատասխանատու եմ: Ես այս Հայաստանի համար, Արցախի համար պայքարել եմ, զինվորական եմ եղել, գլխավոր շտաբի պետ եմ եղել, գեներալ-գնդապետի կոչում ունեմ… Ոչ թե իրավապահ մարմինները ինձ պետք ասեն, այլ ես ինքս այդ պատասխանատվությունը կրում եմ լինել երկրում եւ անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, կրել այդ պատասխանատվությունը եւ այլն եւ այլն:

– Այսինքն` Ձեր մյուս գործընկերների նման փախուստի ճանապարհը չե՞ք բռնի:

-Ես փախուստի երբեւիցե չեմ դիմել, դիմելու մասին անգամ կյանքում ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները, ո՛չ իմ մտերիմները չեն մտածի: Ու չեմ էլ ուզում մնացածի մասին խոսել, քանի որ մնացածն էլ գործել են` գոյություն ունեցող իրավական նորմերին համաձայն: Իրավական գործընթաց է, այդ խնդրով թող զբաղվեն իրավապահ մարմինները:

Մանրամասները` տեսանյութում