Ես առաջադրվել եմ, որ չընտրվեմ, առաջադրվել եմ իրավական որեւէ սողանցք բացառելու համար. Փաշինյան
Իմ առաջադրումը որպես ՀՀ վարչապետի թեկնածու կրում է ֆորմալ բնույթ. Ես «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար: Հետեւաբար, այսօր ԱԺ-ն չպետք է քվեարկի իմ օգտին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մինչ այդ նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ սա արվում է, որ ապահովենք Հայաստանի Սահամանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը, հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներից եւ իրավական անիմաստ բանավեճերից խուսափելու համար:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իսկ առաջադրման իմաստը առաջիկա ԱԺ ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որեւէ հնարավորություն չթողնելն է: Առաջիկա ընտրությունները կասեցնելու որեւէ իրավական սողանցքը բացառելը, ինչին ես կանդրադառնամ ավելի ուշ:
Այս պահին ուզում եմ ընդգծել, որ միանշանակ ու աներկբա է, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ ընտրություններ, որոնք պետք է դառնան Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»:
Հիշեցնենք, որ թեեւ «Ելք»-ը ներկայացրել է Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթ անց եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:
Իսկ եթե խորհրդարանն այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը