Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան
«ԱԺ կանոնակարգ–օրենքում» փոփոխություններ անելու օրենքի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Այս մոտեցումն ընկած էր նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու առաջին փորձի հիմքում, երբ հաշվի առնելով տարբեր քննարկումների ընթացքում հնչեցված դիտարկումները և առաջարկները, նախագահ Սարգսյանը նախաձեռնեց թեկնածու առաջադրելու նպատակով խորհրդատվական գործընթաց: Նույն մոտեցումն է գործում նաև յուրաքանչյուր օրենք ստորագրելիս: Լինի դա նոր ընդունված օրենք, թե գործող օրենքում փոփոխություն, այն ստորագրելու համար նախագահը և իր աշխատակազմը համակարգային վերլուծում են՝ թե արդյոք առկա են առերևույթ սահմանադրաիրավական խնդիրներ, որքանով է նոր օրենքը կամ օրենսդրական փոփոխությունը նպաստում կոնկրետ խնդրի լուծմանը, գնահատվել են արդյոք ազդեցության հավանական զարգացումները: Բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Սահմանդրությանը և ծառայեն իրենց նպատակներին՝ միտված լինելով կոնկրետ խնդիրների կանոնակարգմանը:
Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց:
Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ:
Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա¬իրավական խնդիրների մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը