Ութամյա կրթությամբ անասնագողը դարձել է Լուսահովտի գյուղապետ
Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Թեկնածուները ի սկզբանե 3-ն էին՝ անկուսակցականներ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը, սեպտեմբերի 27-ին Հ, Անանյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 21-ին Լուսահովտում կայացած ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Ցուցակային 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը:
4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Գ. Սարհատյանը ստացել է 97, Լ. Թիրաբյանը՝ 74 քվե: Գ. Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Նորընտիր համայնքապետը 2 տարի առաջ դատապարտվել է անասնագողության համար:
1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Վոլոդյա Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են:
Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»): Տավուշի մարզի դատախազությունը Գրիգոր Սարհատյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանքի միջնորդություն է ներկայացրել, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
Դրանից հետո Տավուշի դատախազությունը դատարանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն՝ ապարդյուն, Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը 2016թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման:
Գ. Սարհատյանի պաշտպանը այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն այդ բողոքները մերժել են: 2016թ. դեկտեմբերի 19-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը քննելով Գ. Սարհատյանի դիմումը դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, վերջինս բողոք կամ պահանջ չունի ու նպատակահարմար չի գտնում Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը, որոշել է Գ. Սարհատյանի ազատազրկման ձեւով պատիժը փոխարինել այլընտրանքային պատժատեսակով եւ որպես հիմնական պատիժ նշանակել հանրային աշխատանքները`2200 ժամ ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
aravot.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը