«Երբեմն օգնում է մայրս». Սաակաշվիլին պատմել է Ամստերդամում վարած «համեստ» կյանքի մասին (տեսանյութ)
Ուկրաինական 1+1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման լրագրողները հյուրընկալվել են Ամստերդամում հաստատված Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
Քաղաքական գործիչը պատմել է, որ համեստ կյանք է վարում, գնումներ է անում տեղի սուպերմարկետից, մարզադահլիճ է այցելում, իսկ քաղաքում տեղաշարժվում է հեծանվով:
Երբ իր ու իր ընտանիքի մոտ ֆինանսական խնդիրներ են ի հայտ գալիս, նրանց իր մայրն է օգնում՝ 71-ամյա Գիուլի Ալասանիան: Ըստ առկա լուրերի՝ նա պատմաբան է, պատմական գիտությունների դոկտոր:
«Նրա աշխատածը բավականացնում է ոչ միայն իրեն, այլև կնոջս ու որդուս, որը Վրաստանում է, օգնելու համար, երբեմն էլ՝ ինձ»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ Ամստերդամում իր կեցավայրն իրեն արժենում է ամսական 300-350 եվրո, իսկ եթե մաքրությունն էլ հետը, ապա գումարը հասնում է 400 եվրոյի:
Նա նաև խոսել է Ուկրաինայի և ուկրաինացիների մասին՝ նշելով, որ հասցրել է շատ սիրել ուկրաինացիներին և համարում է, որ ապագայում Ուկրաինան կդառնա հզոր եվրոպական պետություն:
Նշենք, որ Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա մինչև 2021 թվականն արգելված է:

















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը