ԱԺ-ն չընդունեց ԸՕ 2-րդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը. հարցը բաց մնաց
Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում:
Նախագիծը, սակայն, քվեարկությամբ չընդունվեց. կողմ քվեարկեց 44 պատգամավոր (անհրաժեշտ 53-ի փոխարեն), դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Մինչ այդ կառավարությունն առաջարկել էր, որ երկրորդ ընթերցումը տեղի ունենա առաջին ընթերցումից հետո 24-ժամվա ընթացքում, սակայն այդ որոշման նախագիծը չդրվեց քվեարկության: Արա Բաբլոյանը նախ չգիտեր ինչպես վարվել, հարցրեց ԱԺ քարտուղարության աշխատակցին, թե ինչպես պետք է առաջնորդվեն, ապա հայտարարեց, որ հիմա կաշխատեն որոշված արագ ռեժիմով, իսկ երկրորդ ընթերցման ժամկետների հարցը կորոշվի ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս