Հայաստանն այսօր Ռուսաստանին մտահոգվելու շատ առիթներ է տալիս. Մարկեդոնով
Մոսկվան մերձավոր արտասահմանում ամերիկյան ցանկացած գործողություն լարվածությամբ է ընկալում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պետական հումանիտար ինստիտուտի տարածաշրջանային եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի ուղեւորությունը Անդրկովկասյան երկրներ:
Այսպես՝ նրա խոսքով, մասնավորապես, Կովկասում Կրեմլին առավել մեծ մտահոգություն է պատճառում Վրաստանը, որը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերից:
«Ի դեպ, բացի Դաշինքին անդամակցությունից, ինչը բավականին խնդրահարույց է, Թբիլիսին մեծացնում է Վաշինգթոնի հետ ռազմաքաղաքական երկկողմ փոխգործակցությունը»,- նշեց փորձագետը:
Մարկեդոնովը շեշտեց, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հանդեպ, որպես էներգետիկ գործընկերոջ, մեծ հետաքրքրվածություն ունի, եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ոլորտում Բաքուն դիտվում է որպես Մոսկվային հակակշիռ:
Քաղաքագետի կարծիքով՝ իսկ Հայաստանը, չնայած Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է համարվում, այսօր մտահոգվելու շատ առիթներ է տալիս:
«Այսօր Հայաստանի կառավարությունը ղեկավարում է էքսցենտրիկ խարիզմատիկ առաջնորդ, որը ոչ վաղ անցյալում ղեկավարում էր զանգվածային ցույցերը: Եվ Մոսկվայում շատերը դրա մեջ «Արեւմուտքի մեքենայություններն» են տեսնում եւ անգամ այնտեղ, որտեղ դրանք չկան»,- պարզաբանեց Մարկեդոնովը:
Փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ին կարեւոր է պարզել, թե Ռուսաստանը որքանով է խոցելի վրացական ուղղությամբ, տարածաշրջանի երկրները որքանով են պատրաստ Իրանի նկատմամբ Վաշինգթոնի կոշտ գործողություններին, որքանով է սերտ Բաքու-Անկարա կապը եւ ինչպիսին է Անդրկովկասի վրա մերձավորարեւելյան դինամիկայի ազդեցությունը:
Քաղաքագետը, միաժամանակ, կարծում է, որ չարժի տարածաշրջան Ջոն Բոլթոնի այցից աշխարհաքաղաքական որեւէ զգալի առաջընթաց ակնկալել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին մտադիր է աշխատանքային այցով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան ուղեւորություն կատարել:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս