Թուրքիան քննադատել է Հաշքաջիի սպանության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հայտարարությունը
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ավագ անդամը քննադատել է Ստամբուլում սաուդյան թագավորության հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշքաջիի մահվան վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հայտարարությունը, փոխանցում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտարարել էր, որ Washington Post-ի լրագրող Ջամալ Հաշքաջին մահացել է Ստամբուլում թագավորության հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով: Թագավորության իշխանությունների տեղեկացմամբ՝ լրագրողի սպանության կասկածանքով ձերբակալվել է 18 մարդ, ինչպես նաեւ ազատվել են անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Կուսակցության ներկայացուցիչ Լեյլա Սաին Ուստան հայտարարել է, որ թագավորությունը պետք է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ներկայացներ «մինչեւ իրավիճակի այս կետին հասնելը»:
Ուստան, որը կուսակցության իրավունքի պաշտպանության հարցերով ներկայացուցիչ է, հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները, ներառյալ դատախազները, նաեւ դատական համակարգի ու անվտանգության ծառայության աշխատակիցները Հաշքաջիի սպանության իրենց քննության ընթացքում արդեն որոշակի եզրակացության են հանգել:
Նա նշել է, թե «ավելի արժեքավոր» կլիներ, եթե սաուդյան իշխանությունները խոստովանեին, որ Հաշքաջին սպանվել է իրենց դիվանագիտական ներկայացուցչությունում:
Հիշեցնենք, որ Washington post-ի լրագրող Ջամալ Հաշքաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հաշքաջին դաժանորեն սպանվել է եւ մասնատվել:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո