Մի քանի մտահոգություններ անցումային արդարադատության հետ կապված. Էլինար Վարդանյան (Տեսանյութ)
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության այսօր կազմակերպած քննարկմանը, որը նվիրված էր անցումային արդարադատությանը, զեկույցով հանդես եկավ նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:
Ըստ նրա, «անցումային արդարադատությունը» տեսականում մի բան է, սակայն հանրության մոտ դրա ընկալումը բոլորովին այլ է։
«Անցումային արդարադատության հետ կապված ես մի քանի մտահոգություն ունեմ։ Առաջինը՝ «անցումային արդարադատության» գաղափարն ընդգծելով՝ մենք երկրորդային պլան ենք մղում շատ ավելի կարևոր հարցեր՝ դատական համակարգում բարեփոխումներ և դատական համակարգում փոփոխություններ։ Մենք շատ երկար տարիներ խոսել ենք մեր դատական համակարգի ոչ անկախ լինելու մասին։ Եվ տարիներ շարունակ անտեսվել է Սահմանադրական այն կարևոր դրույթը, որ դատական մարմինները պետք է լինեն անկախ։ Այս մի քանի ամիսների արդյունքում, ունե՞նք արդյոք այդ համակարգի անկախություն, անկեղծ ասած՝ ես չեմ տեսնում, որ արդեն կարող ենք լիարժեք անկախության մասին խոսել։ Դա բարեփոխումներ է պահանջում, համակարգային փոփոխություններ է պահանջում։
Նույնը վերաբերում է կալանքի հետ կապված որոշումներին։ Երկար տարիներ իրավաբանները մատնանշել են, որ կալանքը կիրառվում է կամայականորեն։ Եվ ավելի շատ կալանքը ոչ թե խափանման միջոց է օգտագործվել, այլ ապացույց ձեռք բերելու ձև։ Որպեսզի դատական համակարգը կայանա, անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել համակարգի վրա, կատարել օրենսդրական փոփոխություններ։ Այո՛, մենք ունենք օրենսդրական փոփոխություների անհրաժեշտություն»,- ասաց Էլինար Վարդանյանը՝ հարցադրում հնչեցնելով, թե պարզ չէ՝ ի վերջո, ովքեր են լինելու անցումային արդարադատության հանձնաժողովներում, ինչպե՞ս է բացառվելու մարդկային սուբյեկտիվության հարցը։
«Անկախ ամեն ինչից, մենք պետք է ելնենք մարդու իրավունքների պաշտպանությունից։ «Անցումային արդարադատություն», նշանակում է որոշակի իրավունքների սահմանափակում, որոշակի իրավունքներից հրաժարում, իսկ քանի որ ինձ համար ամենագլխավորը մարդու իրավունքներն են, ես կարծում եմ, որ մենք հակառակը՝ պետք է մեր ունեցած պետական ինստիտուտները շատ ավելի հզորացնենք, որպեսզի կարողանանք պահանջել մարդու իրավունքների պաշտպանություն»,- ասաց Է․ Վարդանյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը