Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Թուրքերը նորից խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը

  Թուրք քննիչներն այսօր նորից մուտք են գործել Ստամբուլում Սաուդյան
Արաբիայի հյուպատոսարանի տարածք, որտեղ երեկվանից խուզարկություն են
կատարում՝ փորձելով տեղեկություններ հայթայթել սաուդցի ընդդիմադիր լրագրող
Ջամալ Խաշոջիի առեղծվածային անհետացման մասին:


Սաուդյան Արաբիայի ռեժիմի քննադատ Խաշոջին հոկտեմբերի 2-ին այցելել է հյուպատոսարան, և դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չկա:
Թուրք իրավապահները համոզված են, որ հյուպատոսարանում լրագրողին
հարցաքննել են և մարմինը մասնատելով՝ սպանել: Թուրքերն ընդգծում են հենց
այդ դաժան հանգամանքը՝ ոչ թե սպանել են ու մասնատել, այլ մասնատելով են
սպանել, և այդ սարսափելի կտտանքը տևել է 7 րոպե:


Ըստ թուրքերի, սպանությունից հետո սաուդցի-քիլերների խումբը դիակի մասերը, ենթադրաբար, դուրս է հանել հյուպատոսարանի տարածքից:
Թուրք քննիչների համոզմամբ, լրագրողին սպանելու համար Սաուդյան
Արաբիայից Ստամբուլ մասնավոր օդանավով ժամանել է հատուկ թիմ, որի կազմում
15 անդամ է եղել:


Ենթադրվում է, որ նրանք կապեր ունեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ
Մուհամադ բին Սալմանի հետ, ով, ամենայն հավանականությամբ, ոչ հեռու
ապագայում կփոխարինի 82-ամյա հորը՝ թագավոր Սալմանին:


Քիլերների խումբը, որի կազմում էին անվտանգության ծառայության անդամներ,
զինծառայողներ, քննիչներ և նույնիսկ մեկ դատական բժիշկ՝ բոլորը
դիվանագիտական անձնագրերով, սպանությունից հետո անմիջապես վերադարձել է
հայրենիք:


Սաուդյան Արաբիան կտրականապես հերքում է ընդդիմադիր լրագրողին սպանելու մեղադրանքը:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է տարածաշրջանում և մտադիր է
առաջիկայում 450 միլիարդ դոլարով գնել ամերիկյան արտադրության տարբեր
ապրանքներ ու սարքավորումներ և 110-ը միլիարդ դոլարով գնել զենք ու
զինամթերք:

Ըստ նախագահ Դոնալդ Թրամփի, այդ հսկայական գումարն աննախադեպ է
ոչ միայն Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի առևտրի
պատմության ընթացքում: Բայց մյուս կողմից ամերիկացիները չեն կարող անտեսել
ամերիկյան և համաշխարհային հանրության զայրույթը լրագրողի անհետացման
հարցում:


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել
թագավոր Սալմանի հետ: Ըստ Թրամփի, թագավորը հավաստիացրել է, թե ոչ մի
տեղեկություն չունի լրագրողի մասին և խոստացել է, որ Սաուդյան Արաբիայի
իրավապահներն ըստ ամենայնի կաջակցեն թուրք գործընկերներին:


Թրամփը պետքարտուղար Մայք Փոմփեոյին գործուղել է տարածաշրջան: Փոմփեոն
Էր-Ռիադում հանդիպել է և՛ թագավորի, և՛ թագաժառանգի հետ, ինչից հետո մեկնել
է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և
արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Փոմփեոյի փոխանցմամբ, թագավորը և թագաժառանգը խոստացել են աջակցել հետաքննությանը:

Թուրք քննիչները խուզարկություններ են անցկացրել ոչ միայն
հյուպատոսարանի շենքում, այլև համալիրի մաս կազմող այգու տարածքում,
ստուգել են մեքենաները և վերցրել ինչ-որ նյութերի նմուշներ: Թուրքերը չեն
ասում, թե խոսքը ինչ տեսակինյութերի մասին է:


Ուշագրավ է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոս Մուհամադ ալ-Օթայբին հոկտեմբերի 16-ին հայրենիք է վերադարձել:
Թուրքերը պնդում են, որ ունեն լրագրողի սպանության փաստը հաստատող
աուդիո-վիզուալ ինֆորմացիա: Նախագահ Թրամփն ասել է, թե ամերիկացիներին
անհրաժեշտ են այդ ապացույցների կրկնօրինակները և հույս է հայտնել, որ
պետքարտուղարը դրանք իր հետ կբերի Վաշինգթոն:


Մինչդեռ, «Ենի Շաֆաք» իշխանամետ թուրքական պարբերականն այսօր շատ
հետաքրքիր լուր է հայտնել՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում
ճանապարհային կասկածելի վթարից զոհվել է օդուժի սպա Սաադ ալ-Բուսթանին, ով
քիլերների խմբի կազմում հոկտեմբերի 2-ին ժամանել է Ստամբուլ և, ամենայն
հավանականությամբ, ներկա է եղել լրագրողի սպանությանը: