Փաշինյանը մատների արանքով նայեց. Շարմազանովը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին
Սա պատահական հայտարարություն չէ, այս հայտարարությանը պետք է շատ լուրջ վերաբերվել. համոզված եմ, որ Փաշինյանն ինքն էլ շատ լավ գիտակցում է նման հայտարարությունների վտանգավոր լինելը, եթե չի գիտակցում, շատ ավելի վտանգավոր ՀՀ եւ Արցախի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքներ հանձնելու անխուսափելիության մասին հայտարարության՝ Փաշինյանի մեկնաբանությունը, թե դա հեռացող դեսպանի հեռացող հայտարարություն է։
«Պարոն դեսպանը գլխիվար շուռ է տվել իրականությունը, պետք է խոսել ոչ թե հետեւանքներ, այլ պատճառի վերացման մասին։ Խոսել ոչ թե այս կամ այն տարածքը վերադարձնելու, այլ նախ եւ առաջ, թե ինչն է ծնել այդ կոնֆլիկտը։ Իսկ կոնֆլիկտը ծնվել է, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման աստվածատուր իրավունքը։ Փախստականները, տարածքները հետեւանք են, պատճառը Արցախի ինքնորոշման իրավունքն է։ Առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, առանց Արցախի ժողովրդի կամքի արտահայտման որեւէ հարց անհնար է լուծել։ Ոչ Փաշինյանը, ոչ Պողոսյանը, ոչ Պետրոսյանը իրավունք չունի Արցախի ժողովրդի փոխարեն որոշում կայացնելու»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։
Միջազգային իրավական տերմինաբանությամբ նա բացատրեց, որ դրանք օկուպացված տարածքներ չեն. «Օկուպացվածն այն է, երբ պլանավորված որոշել ես գնալ, գրավել եւ այդ բնակչությանը փախստական դարձնել։ Ո՛չ, դրանք եղել են կրակակետեր, որոնց լռեցումը կենսական նշանակություն է ունեցել Արցախում ապրող յուրաքանչյուր հայ մարդու համար եւ այդ տարածքներից ամեն օր Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերի նկատմամբ հազարավոր հրետակոծություններ էին կատարվում»։
Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, գործընթացն առաջ կգնա, իսկ չճանաչի, փախստականների ու տարածքների մասին խոսելը երկրորդական հարցեր են։
«Սա պետք է լինի մեր նոր իշխանության եւ մեր նոր ընդդիմության նպատակը։ Այստեղ մենք պետք է միավորվենք, որ կարողանանք անվտանգության համակարգը ամրապնդել եւ ամբողջովին իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,–ասաց Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ մամուլի խոսնակի համոզմամբ՝ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի սկանդալային հայտարարության մասին ՀՀ ԱԳՆ–ն պետք է հստակ գնահատական հնչեցներ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը