Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Հայաստան

Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Փաշինյանի հրաժարականի մասին

Ռուսաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:
«Նովայա գազետան», օրինակ, «Փաշինյանը հեռացել է, որ վերադառնա»
վերնագրով հոդված է հրապարակել այսօր, որում պատմում է Հայաստանյան
զարգացումների տրամաբանությունն ու հնարավոր սցենարը։ Հոդվածի հեղինակը
նշել է նաև հոկտեմբերի 2-ի հանրահավաքը, երբ Փաշինյանի կոչով Ազգային
ժողովի մոտ էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ:


  «Մատի մի շարժումով նա կարողացավ մեկ ժամում՝ աշխատանքային օրվա
ավարտին, 30 հազար մարդ հավաքել փողոցում», - գրել է «Նովայա գազետան»:
Ռուսական մամուլը գրում է, որ Փաշինյանն այսօր ունի հասարակության
առնվազն 80 տոկոսի աջակցությունը և գրեթե բացառում է այնպիսի սցենարը, որ
Փաշինյանի դե յուրե հրաժարականը վերածվի դե ֆակտո հրաժարականի։
«Կոմերսանտն» իր ավանդույթի համաձայն հերթական հոդվածն է նվիրել
ներհայաստանյան իրադարձություններին՝ «Փաշինյանը հեռացավ լրացուցիչ ուժեր
գտնելու համար, Մոսկվան դժգոհ է» վերնագրով:


  Ընդ որում՝ Մոսկվան տվյալ դեպքում Պետդումայի ԱՊՀ և եվրասիական
ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինն է,
ով ասել է, որ ընտրությունների շուրջ այս անվերջ վազվզոցը հետին պլան է
մղել այն հարցերը, որ բնակչության դժգոհության պատճառ էին դարձել։ Խոսքը
տնտեսության զարգացման և ներդրումների մասին է։ Զատուլինը հույս է հայտնել,
որ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները կսկսեն զբաղվել
տնտեսական հարցերով։


  Ռուսաստանյան պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Փաշինյանի
հրաժարականը մեկնաբանելու համար դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանին։ Քոչարյանը գործակալությանն ասել է, որ իր կարծիքով արտահերթ
ընտրությունների հետևանքով Հայաստանում կհաստատվի քաղաքական մենաշնորհ: Նա
մտավախություն է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում չի հաջողվի ձևավորել
արժանի խորհրդարան: Հայաստանի երկրորդ նախագահի խոսքով` լիակատար
իշխանությունը նաև լիակատար պատասխանատվություն է ենթադրում: - «Կձևավորվի
նոր իշխանություն, որը կարտացոլի հանրության այսօրվա տրամադրությունը, և
այս պահից սկսած այդ իշխանությունը պետք է լիակատար պատասխանատվություն կրի
այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում», - ասաց Քոչարյանը:


  «Ռաշա Թուդեյն» էլ իր հոդվածում հիշում է, որ հրաժարականի նախօրեին
Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ և քննարկել արտահերթ ընտրությունների հարցը։


  Ռուսական մամուլը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է նախ և առաջ
հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Մասնավորապես,
«Գազետա․ռու»-ն իր հոդվածում այսօր գրում է․- «Փաշինյանը փորձում է
պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ։ Սեպտեմբերի սկզբին նա
հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում։ Կողմերը քննարկել էին հայ ռուսական
դաշնակցային հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր,
համագործակցությունը Եվրասիական միությունում և ՀԱՊԿ-ում, իսկ Հայաստանի
պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոսկովյան այցից հետո Հայաստանի
իշխանությունները հայտարարել են, որ Երևանը քննարկում է Մոսկվայից հարյուր
միլիոն դոլարի ռազմական նոր վարկ ստանալու հնարավորությունը»: