«Հայաստանը պաշտոնապես մեր դաշնակիցն է, ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում» (տեսանյութ)
Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի վարիչ, ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին:
Նա նշել է, որ հայաստանյան իրադարձությունները պետք չէ համեմատել ուկրաինական Մայդանի հետ: «Հայաստանում այլ իրավիճակ է, ու պետք չէ համեմատել ուկրաինական դեպքերի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս զինվորականները, հայերը, ի տարբերություն ուկրաինացիների, չեն ձգտում ՆԱՏՕ, և այլն:
«Հայաստանը պաշտոնապես մեր դաշնակիցն է, մենք նրանց հետ 1997 թվականից ունենք բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր:
Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում մենք պարտավոր ենք օգնել Հայաստանին: Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ նման պայմանագիր կնքել և իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել, դա իր իրավունքն է: Այդ դեպքում ինչո՞ւ է մեզ մոտ նույն վերաբերմունքն այդ երկու երկրների նկատմամբ»,- ասել է փորձագետը:
Պլատոշկինը նաև ընդգծել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ բոլոր նստաշրջանների ժամանակ Ուկրաինային վերաբերող հարցերում քվեարկում է Ռուսաստանի շահերի օգտին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը քվեարկում է ամերիկյան դիրքորոշման օգտին:
«Ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները 300-400-500 տարվա են, և դրանք կախված չեն ինչ-որ նախագահներից: Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի կողքին բոլոր խոշոր կոնֆլիկտների ժամանակ»,-ասել է փորձագետը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը