Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Հայաստան

«Նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել». Սուրեն Աբրահամյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը նախկին քաղաքապետեր ներկա չէին: Նշենք՝ ավանդաբար քաղաքապետերի երդման արարողությունն անցկացվում է նույն կարգով, որին հրավիրվում են բազմաթիվ հյուրեր` նախկին եւ ներկա պաշտոնյաներ: 1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել:

Aravot.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը մանրամասնեց. «Հրավեր չի եղել: Որևէ պաշտոնական տեղեկատվություն հրավերի մասին չի եղել: Չեմ կարծում` դա հատուկ է արվել, բայց թե ինչու, այդ հարցի պատասխանը պետք է իրենցից ճշտել»: Հետաքրքրվեցինք՝ ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ իրեն հրավիրե՞լ էին, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Կարծում եմ՝ ես այդ ցուցակից վաղուց հանված եմ: 2000-2001-ից հանված եմ այդ ցուցակից, որ հրավիրվեմ պաշտոնական միջոցառումների Երևանի քաղաքային իշխանությունների կողմից: Փոխարենը, երբ այս տարի ԱԺ-ում 100-ամյակի հետ կապված միջոցառում կազմակերպվեց, ԱԺ համապատասխան ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացրել էր ինձ:

Իրենք, համենայն դեպս, բոլոր արարողակարգային կանոնները պահպանում էին և′ զանգելով, և′ նաև փոստի միջոցով տեղեկացրել էին, որ միջոցառումներ կան: Մի անգամ էլ նորից հրավեր ուղարկեցին, ես պատասխանեցի, որ չեմ մասնակցի, քանի որ հրավերում նշված էր՝ ներկա չլինելու դեպքում տեղեկացնել»: 1998-1999-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Աբրահամյանը ևս Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել»: Սուրեն Աբրահամյանն ասաց՝ իր հրաժարականից հետո, երբ իշխանությունների թեթև ձեռքով դարձավ արմատական ընդդիմություն, ինչպես մենք ենք ասում, քսան տարի ոչ մի կարգի միջոցառումների իրեն չեն հրավիրել. «Կլինի երկրի անկախության նվիրված օր, Երևանի քաղաքապետարանից ընդհանրապես ոչ մի միջոցառման չեն հրավիրել. վախենում էին՝ հաշվի առնելով Քոչարյանի, իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Ինձ ու Վահագն Խաչատրյանին չէին հրավիրում»:

Մինչ մեկնաբանելը, թե ինչու է ստացվել այնպես, որ այս իշխանությունների օրոք ևս չեն հրավիրել, Սուրեն Աբրահամյանը սրտանց շնորհավորեց Հայկ Մարությանին՝ վստահեցնելով՝ խանդով չի վերաբերվում և ցանկանում է միայն հաջողություններ. «Քաղաքապետի հետ կապված միշտ ասել եմ, որ Երևանի քաղաքապետը, եթե ուրիշ ոչ մի բան չունենա, երկու կարևոր հատկություն պետք է ունենա՝ քաղաքը շատ սիրի և չէ ասելու տղամարդու հատկություն ունենա. չի կարելի և վերջ, եթե դրանից ավելի շատ կարողացավ, ավելի լավ: Քաղաքային տնտեսությունը ահավոր բարդ համակարգ, եթե կարողացավ հնարավորինս շուտ այդ ամենը հասկանալ, շատ ավելի լավ»:

Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ երևի կամ նախկին իշխանություններն են, որոնք մնացել են դեռ և նրանք են կազմել այդ ցուցակները, կամ էլ իներցիայով ինչ որ նախկինում գրված է եղել, այդ ցուցակն էլ թողել են. «Ես համոզված եմ, որ ներկա իշխանությունները նման բան չէին անի, էն էլ իմ նկատմամբ. դա միանշանակ էր, ես կասկած անգամ չունեմ: Ուղղակի կամ տեխնիկական վրիպակի հետ է կապված, կամ էլ նախկին իշխանությունների կողմից դիտավորություն ասեմ, ինչ ասեմ: Մեր այս քաղաքապետը, այն էլ նման կարգի շռնդալից ընտրվելուց հետո, ինձնից ընդհանրապես վախենալու խնդիր չուներ: Մնացածներին էլ, թե ինչու չեն կանչել, հասկանալի էր. ես ու Վահագը երևի պիտի գնայինք, էլ ո՞վ պիտի գնար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Aravot.am