Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Հայաստան

«Հայաստանն ապրում է լատենտ ճգնաժամի պայմաններում, և մենք մոտենում ենք պայթյունին». Արթուր Մարտիրոսյան

«168 Ժամի» զրուցակիցը բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է

– Պարոն Մարտիրոսյան, օրերս ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հաստատումից հետո լարվեց իրավիճակը հանրապետությունում, քանի որ նախագիծը որակվեց՝ որպես իշխանական ծրագրերը տապալելու և հակահեղափոխություն իրականացնելու փորձ, որից հետո քաղաքը մի քանի ժամով կրկին վերադարձավ հեղափոխական ռեժիմի, որի պայմաններում ՀՀ վարչապետը զրուցեց խմբակցությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ։ Փաշինյանը հայտնեց իր հրաժարականի միջոցով խնդիրը լուծելու ցանկության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը՝ և իշխանության, և ընդդիմության քայլերը։

– Այս տարվա մայիսից հանրապետությունն ապրում է լատենտ ճգնաժամի պայմաններում, և մենք մոտենում ենք պայթյունին։ Օրենսդրական դաշտում քաղաքական ուժերի դասավորվածությունը չի համապատասխանում հասարակության շրջանում իրերի իրական դրությանը, որն է՛լ ավելի ցցուն դարձավ անցկացված ավագանու ընտրություններից հետո։ Իրավիճակն աբսուրդային է: Գալով իշխանության՝ յուրաքանչյուր քաղաքական ուժի, կուսակցության կամ կոալիցիայի նպատակն է՝ իրականացնել այն քաղաքականությունը, որը պետք է համապատասխանի իր և իր ընտրողների՝ երկրի զարգացմանը վերաբերող տեսլականին։ Ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունը ստանալով՝ ՀՀԿ-ն կոալիցիոն կառավարություն ձևավորեց, բայց հետո թավշյա հեղափոխությունը ստիպեց խորհրդարանական մեծամասնությանը գործադիր ուժը զիջել այնպիսի քաղաքական ուժի, որը խորհրդարանում ուներ մանդատների շատ քիչ քանակ։

Կամ՝

ա) խորհրդարանական մեծամասնությունը մոռացել է, թե ընդհանրապես ինչի համար է այն, ինչում է կայանում նրա raison d’être, ինչի համար են ընտրողները քվեարկել նրա օգտին (կարծում եմ՝ նախընտրական խոստումներն իրականացնելու համար).

Կամ՝

բ) խորհրդարանում ուժերի դասավորությունը չի համապատասխանում հանրության մեծամասնության իրական պահանջին, չէ՞ որ այն աջակցում է մեկ այլ քաղաքական ուժի, որը վերահսկում է խորհրդարանական 4 մանդատ։ Միևնույն ժամանակ՝ այդ ուժն իր ծրագիրն է իրականացնում։ Հարկ է նշել, որ այդ ուժը նույնպես ստացել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը։

Տրամաբանորեն, միայն ընտրությունները կամ հանրաքվեն թույլ կտան ընտրողների մեծամասնությանը կողմնորոշվելու, վերականգնելու ներկայացուցչական ժողովրդավարության հավասարակշռությունը և համապատասխանությունը, և այդպիսով երկիրը դուրս բերել այդ հակամարտությունից: Վաղ թե ուշ քաղաքական ճգնաժամը լատենտային փուլից պետք է անցներ ակտիվ փուլին: Իրավիճակի զարգացման մի քանի հնարավոր սցենարներ կան: Հուսով եմ, որ բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ձեռնպահ կմնան այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ազգային շահերի համար անցանկալի հետևանքների։

– ՀՀԿ–ն հայտարարում է, որ բանակցություն տեղի չի ունեցել, քանի որ ՀՀ վարչապետն իր դիրքորոշումներն է ներկայացրել՝ առանց փոխզիջումային տարբերակների, ուստի պնդում է, որ ձեռք չի բերվել Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածություն: Իսկ Փաշինյանը հայտարարում է, որ հրաժարական է տալու, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվելու, ըստ էության, հույս ունենալով, որ ԱԺ մեծամասնությունը հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրի: Նման դիրքորոշումների պարագայում և ժողովրդական ներկայիս տրամադրվածության դեպքում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հրաժարականի սցենարի պարագայում:

– Կանխատեսումներով չեմ զբաղվում, այլ մասնագիտանում եմ քաղաքական վերլուծության մեջ: Վարչապետի հրաժարականի դեպքում հնարավոր են տարբեր սցենարներ՝ տարբեր աստիճանի հավանականության։

Առաջինը՝ («Հաղթանակի կամար») 14 օրվա ընթացքում նոր վարչապետի ընտրության երկու անհաջող փորձից հետո խորհրդարանի ինքնաարձակում է տեղի ունենալու, երկրում անցկացվում են ազատ և արդար ընտրություններ` խորհրդարանական մեծամասնության կողմից բարեփոխումների կառավարություն ձևավորելու համար:

Երկրորդը՝ («Vendée») խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում նշանակում է իր թեկնածուին, երկիրն անցնում է ապակայունացման, խորհրդարանի բռնի ցրման և նշանակված վարչապետի տապալման ճանապարհով։ Այնուհետև, որոշ ժամանակ անց, գործողությունները կիրականացվեն՝ ըստ առաջին սցենարի, սակայն «թավշյան» կզիջի ավելի կոշտ՝ կիսազինվորական գործելաոճին։

Երրորդ սցենարը՝ ամենաքիչ հավանականություն ունեցողն է («Պինոչետ»): Ըստ այս սցենարի՝ խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում նշանակում է իր դիկտատորին, ով երկրում ռազմական ռեժիմ է հայտարարում՝ իր բոլոր «չիլիական» կոշտ հետևանքներով: Այս սցենարը անցանկալի է, սակայն որպես մասնագետ ես պետք է հաշվի առնեմ բոլոր հնարավոր սցենարները, նույնիսկ եթե նման սցենարի հավանականությունը շատ ցածր է:

Կարճ հարցազրույցում հնարավոր չէ մանրամասնորեն նկարագրել բոլոր հնարավոր տարբերակները, օրինակ՝ առաջին սցենարով արդյո՞ք ներկայիս վարչապետը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը ընտրություններին զուգահեռ, թե ոչ…

– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է լուծել ստեղծված ներքաղաքական ճգնաժամը՝ առանց ցնցումների և անկայունության ալիքի:

– Ես դրանով չեմ զբաղվում։ Հայաստանում կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր գիտեն, թե որ լուծումներն են ճիշտ։ Ես գործընթացի դիզայնի մասնագետն եմ, որը հնարավորություն է ընձեռում՝ հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահերը, կառուցելով երկխոսություն, գտնել օպտիմալ լուծումներ: Ես տեսնում եմ նման գործընթացի անհրաժեշտությունը, քանի որ միայն այն կարող է երկիրը պահել առաջին սցենարի շրջանակում, որն առավել բարենպաստ է: